2027-ից կարգելվի մեկանգամյա օգտագործման մի շարք պլաստիկ արտադրանքի վաճառքը. ՇՎՏՄ-ն տնտեսվարողներին հորդորում է նախապես ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը տեղեկացնում է, որ 2027 թվականի հունվարի 1-ից ուժի մեջ են մտնում «Առևտրի և ծառայությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, «Շուկայի վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում կատարված փոփոխությունները, որոնցով սահմանվում են մեկանգամյա օգտագործման պլաստիկ արտադրանքի շրջանառության վերաբերյալ նոր պահանջներ։ «Համաձայն օրենսդրական փոփոխությունների՝ 2027 թվականի հունվարի 1-ից … Read more

Առեղծվածային ու արտառոց դեպք՝ Երևանում. փրկել են փողոցում հայտնաբերված նորածին աղջնակի կյանքը

Օգոստոսի 10-ին, առեղծվածային ու արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20:40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններն են ստացվել, որ Հալաբյան 13 շենքի խաղահրապարակում՝ երկաթե թիթեղների տակ, նորածին երեխա կա։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել է ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ … Read more

Գյումրու ավագանու ՔՊ խմբակցության ահազանգից հետո քաղաքի մուտքի մոտ տեղադրված դրոշը թարմացվել է

Օրերս Գյումրու ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ահազանգել էր, որ Գյումրու համայնքապետարանը չի կարողանում հոգալ անգամ համայնքի մուտքի դրոշների պատշաճ վիճակը։ «Համայնքի մուտքը Գյումրու առաջին տպավորությունն է թե՛ բնակիչների, թե՛ հյուրերի համար։ Սակայն այսօր անգամ այդ հատվածի պատշաճ տեսքն ապահովելը համայնքային իշխանության համար կարծես չափազանց մեծ խնդիր է դարձել։ Եթե անգամ համայնքի «դեմքը» ներկայացնող դրոշների պահպանությունն … Read more

Զոհ Վորոնեժում՝ ուկրաինական ԱԹՍ հարձակումից հետո․ երկու պահեստում հրդեհ է բռնկվել

Գիշերը Ռուսաստանի Վորոնեժի տարածաշրջանում ուկրաինական անօդաչուների հարձակման հետևանքով մեկ մարդ է զոհվել, ևս երկուսը վիրավորվել են․ ընկնող բեկորները երկու պահեստում հրդեհների բռնկման պատճառ են դարձել, Reuters-ի փոխանցմամբ՝ այսօր հայտնել է մարզպետ Ալեքսանդր Գուսևը: Նրա խոսքով՝ Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ուժերը Վորոնեժ քաղաքի և մարզի հինգ շրջանների օդում 15 անօդաչու են վնասազերծել։ «Անօդաչուների անկումը հրդեհներ է առաջացրել … Read more

ՀԱՊԿ-ը կարող է նոյեմբերին քննարկել Հայաստանին ձայնի իրավունքից զրկելու հարցը․ Գալուզին

Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ Հայաստանին ՀԱՊԿ-ում ձայնի իրավունքից զրկելու հարցը կարող է քննարկվել կազմակերպության նոյեմբերի 11-ի գագաթնաժողովում։ «Կազմակերպության անդամներից մեկի նկատմամբ սահմանափակող միջոցների հնարավոր ընդունման վերաբերյալ ցանկացած որոշում ամբողջությամբ տեղավորվում է Հավաքական անվտանգության խորհրդի (որը ներառում է ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարներին) իրավասությունների մեջ, որն իրավունք ունի նման որոշումներ կայացնել … Read more

ՌԴ Գերագույն դատարանը չեղարկեց ընդդիմադիր «Յաբլոկո»-ի մասնակցությունն ընտրություններին

Ռուսաստանի Գերագույն դատարանը նախօրեին բավարարել է սեպտեմբերին կայանալիք Պետդումայի ընտրություններին մասնակցող ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության նախընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու դիմումը, հայտնում է Reuters գործակալությունը։ «Յաբլոկո»-ն համապետական ընտրություններին մասնակցող 11 ուժերից միակն էր, որը դեմ էր արտահայտվում Ուկրաինայում ավելի քան չորս տարի ընթացող պատերազմին: «Ընտրություններին մասնակցելու արգելքը նշանակում է հրաժարվել երկխոսությունից այն մարդկանց հետ, որոնք իշխանությունների համար … Read more

Թրամփը գաղտնի չվերթով է մեկնել Թուրքիայից. Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը անցյալ ամիս Թուրքիայից գաղտնի ռազմական չվերթով է մեկնել, մինչդեռ Սպիտակ տունը հայտարարել էր, որ նա թռչում է «Air Force One»-ով։ Այս մասին հայտնում է Washington Post-ը՝ նշելով, որ այդ քայլը պայմանավորված էր Իրանի կողմից մահափորձի սպառնալիքով։ Թրամփը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Անկարա էր ժամանել Կատարի նվիրած և վերջերս վերանորոգված ինքնաթիռով, սակայն … Read more

Թրամփը հայտարարել է՝ Իրանը պետք է փոխհատուցում վճարի սպանվածների և վիրավորների համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Իրանից պահանջելու է փոխհատուցում վճարել «այն բոլոր մարդկանց համար, որոնց նրանք սպանել կամ ծանր վիրավորել են», հայտնում է Reuters-ը՝ նշելով, որ Թրամփն այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան ամերիկա-իսրայելական հարձակումների ժամանակ կրած վնասների դիմաց փոխհատուցելու Իրանի պահանջներին։ «Դա հետաքրքիր գաղափար է, որովհետև այժմ ես նույն կերպ Իրանից … Read more

Կոլումբիայում երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ

Կոլումբիայում տեղի ունեցած հզոր երկրաշարժի հետևանքով զոհվել է ավելի քան 100 մարդ: Reuters-ի փոխանցմամբ՝ քանդվել են շենքեր, վնասվել հիվանդանոցներ ու ենթակառուցվածքներ, կան փլատակների տակ մնացած մարդիկ: Նախագահ Աբելարդո Դե Լա Էսպրիելան հայտնել է, որ կա 111 զոհ, նա երկրում արտակարգ դրություն է հայտարարել. «Առաջնահերթությունը փլատակների տակ մնացած մարդկանց փրկելն է»։

Զապորոժիեում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 5 մարդ, կա 20 վիրավոր

Ուկրաինայի Զապորոժիե քաղաքում ռուսական հարձակումների հետևանքով զոհվել է 5 և վիրավորվել 20 մարդ, հայտնում է Reuters-ը: Պաշտոնյաների փոխանցմամբ՝ հարվածներ են հասցվել նաև մայրաքաղաք Կիևին, առաջացել են հրդեհներ։ Զապորոժիեի մարզի նահանգապետ Իվան Ֆեդորովը հայտարարել է, որ ռուսական զորքերը քաղաքի վրա հրթիռներ և ավիառումբեր են կիրառել։ Նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում երևում են հրդեհվող շենքեր և մեքենաներ։