Ռուսները Ուկրաինայի ուղղությամբ 120 անօդաչու թռչող սարք են արձակել

Այս գիշեր Ռուսաստանի զինված ուժերը Ուկրաինայի վրա են հարձակվել «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռով և 120 անօդաչու թռչող սարքերով, հայտարարել են Ուկրաինայի ռազմաօդային ուժերը: Հրթիռը և 13 անօդաչու թռչող սարքեր հարվածներ են հասցրել 11 վայրերում: Անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով ավերածություններ կան Օդեսայի երկու շրջաններում: Հաջիբեյ շրջանում երկու մասնավոր տուն է ավերվել, Պրիմորսկի շրջանում՝ մի քանի բազմաբնակարան … Read more

Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի 3 կողմից ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի

«Հայաստանի բժշկական հաստատությունների միություն» ՀԿ-ի ընդլայնված կազմի հետ նախարար Անահիտ Ավանեսյանի հերթական հանդիպման օրակարգում Առողջության համընդհանուր ապահովագրությունն է եղել՝ բարեփոխմանն առնչվող բովանդակային ու տեխնիկակական հարցերով։ «Պացիենտ, բուժանձնակազմ, պետություն՝ ապահովագրության համակարգի այս երեք կողմից և ոչ մեկի օպտիմալ շահը չպետք է ստորադասվի․ սա մեր բարեփոխման հիմքում ընկած կարևոր նպատակն է, որից չշեղվելու համար գործնականում ի հայտ … Read more

Անկում տարադրամի շուկայում. ինչ փոփոխություններ են արձանագրվել փետրվարի 21-ին

Տարադրամի փոխարժեքի հաշվիչ Rate.am հարթակը ներկայացրել է փետրվարի 21-ի տարադրամի փոխարժեքները: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեք է սահմանվել 374.35 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 379.02 դրամը: Եվրոյի առքի առավելագույն արժեք է սահմանվել 437.29 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 448.41 դրամը: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեք է սահմանվել 4.80 դրամը, վաճառքի նվազագույն արժեք՝ 5.06 դրամը: Մի մոռացեք կիսվել … Read more

Դոնալդ Թրամփի մաքսատուրքերն անօրինական են ճանաչվել․ ԱՄՆ Գերագույն դատարանի որոշումը

ԱՄՆ Գերագույն դատարանը որոշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը գերազանցել է իր լիազորությունները՝ ազգային արտակարգ իրավիճակների համար նախատեսված օրենքի համաձայն՝ բազմաթիվ երկրների նկատմամբ մեծ մաքսատուրքեր սահմանելով։ Ըստ Euronews-ի, դատարանի մեծամասնությունը որոշել է, որ Սահմանադրությունը շատ հստակ Կոնգրեսին տալիս է հարկեր սահմանելու լիազորություն, որոնք ներառում են նաև մաքսատուրքեր, և, հետևաբար, Դոնալդ Թրամփը պետք է Կոնգրեսի թույլտվությունը … Read more

Պուտինը ստորագրել է Ռուսաստանում ինտերնետի նկատմամբ ԱԴԾ վերահսկողությունն ուժեղացնող օրենքը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը, որը Անվտանգության դաշնային ծառայությանը (ԱԴԾ) տալիս է նոր լիազորություններ՝ երկրի ներսում ինտերնետը անջատելու համար։ Փետրվարի 20-ին ուժի մեջ մտած օրենսդրությունը վերջինն է մի շարք կարգավորումներից, որոնք կտրուկ ընդլայնում են իշխանությունների՝ Ռուսաստանի ներսում տեղեկատվությունը սահմանափակելու լիազորությունները։ Անցնող շաբաթվա սկզբին օրենսդիրների ընդունած նոր օրենսդրությունը ԱԴԾ-ին լիազորություն է տալիս պահանջելու ինտերնետային … Read more

Երևանում բախվել են «Skoda»-ն ու մոտոցիկլը․ վարորդը տեղափոխվել է հիվանդանոց. Shamsynan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին, ավտոմեքենայի և մոտոցիկլի բախում է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11:20-ի սահմաններում Եղվարդի խճուղում՝ Միկոյան 64/1 շենքի դիմաց բախվել են 36-ամյա Միքայել Մ.-ի առանց համարանիշի մոտոցիկլն ու Կոտայքի մարզի բնակիչ 38-ամյա Արգամ Ք.-ի վարած «Skoda» մակնիշի ավտոմեքենան․ գրում է Shamshyan.com-ը։ Մոտոցիկլետի վարորդը տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ մոտոցիկլավարը զրկված … Read more

Ուկրաինական ուժերը հարվածել են Վոտկինսկի հրթիռների գործարանին

Այս գիշեր ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցրել ռուսաստանյան Վոտկինսկ քաղաքի գործարանին, որը դետալներ է արտադրում միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների համար, հաղորդում է «Ազատության» «Նաստոյաշչեե վրեմյա» ծրագիրը: Գրոհը հաստատել են տեղական իշխանությունները: «Հանրապետությունում օբյեկտներից մեկը անօդաչու թռչող սարքերի գրոհի է ենթարկվել: Օպերատիվ տվյալներով՝ կան ավերածություններ և տուժածներ», – հայտարարել է Ուդմուրտիայի ղեկավար Ալեքսանդր Բրեչալովը: Ավելի ուշ … Read more

ՀՀ մարզերում ուժեղացված ծառայության ընթացքում ինքնաձիգներ ու ատրճանակներ են հայտնաբերվել

Փետրվարի 20-ին ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները հանրապետության բոլոր մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն։ Հայտնաբերվել է՝ 5 ինքնաձիգ,2 հրացան,2 մարտական ատրճանակ,5 գազային ատրճանակ,230 հատ տարբեր տրամաչափի փամփուշներ,10 դանակ և կռփազենք։ ՆԳՆ ոստիկանությունը շարունակում է ուժեղացված ծառայությունները։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել Մայրենի լեզվի միջազգային օրվա առիթով և Սահյան ասմունքել․ տեսանյութ

Այսօր աշխարհում նշում են Մայրենի լեզվի միջազգային օրը։ Այս առիթով ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը հայերենով ուղերձ է հղել։ Ուղերձից հետո դեսպանը հայերենով կարդացել է Համո Սահյանի՝ «Գարունդ հայերեն է գալիս» բանաստեղծությունը։ Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

CNN-ը բացահայտել է Զելենսկիի առավոտյան սովորությունը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր աշխատանքային օրը սկսում է առավոտյան ժամը 4-ին և խմում է մեծ քանակությամբ սև սուրճ՝ առանց շաքարի.  գրում է CNN-ը։ Հեռուստաալիքը նշում է, որ նրա օրը սովորաբար սկսվում է առավոտյան ժամը 3-ից 4-ի սահմաններում, այն ժամանակ, երբ սկսում են ստացվել մարտադաշտից առաջին հաղորդագրությունները։ CNN-ի տվյալներով՝ սուրճը օգնում է նրան հաղթահարել իր … Read more