Դժվար է հստակեցնել, թե այս ընթացքում Թրամփը քանի անգամ է խոստացել «պատժել» Թեհրանին՝ բողոքի ցույցերին մասնակցող իրանցիներին ճնշելու փորձերի համար. «Ազգ»

Հունվարի 8-ից հետո Իրանում ինտերնետ կապի բացակայության, իրադարձությունների կիզակետից ստացվող տեղեկատվության սղության, ինչպես նաեւ արեւմտյան աղբյուրների կողմից շռայլորեն ներկայացվող՝ մեծ մասամբ աչառու գնահատականների պատճառով այսօր դժվար է խոսել Իրանում ծավալվող իրադարձությունների իրական պատկերի մասին, առավել եւս՝ կանխատեսել դրանց զարգացման ընթացքը: Հստակ է, որ Իրանի շուրջ եւ հենց Իրանում ծավալվող իրադարձությունների պատասխանատվությունն իրենց վրա են վերցրել … Read more

Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին. Զելենսկին՝ Թրամփին

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, արձագանքելով Սպիտակ տան ղեկավարին, հայտարարել է, որ Ուկրաինան խոչընդոտ չէ խաղաղության ճանապարհին: Դոնալդ Թրամփն ավելի վաղ ասել էր, որ ոչ թե ՌԴ, այլ Ուկրաինայի նախագահն է ձգձգում խաղաղության գործընթացը: «Մենք նաև խոսել ենք Ամերիկայի հետ դիվանագիտական աշխատանքի մասին.Ուկրաինան երբեք խոչընդոտ չի եղել խաղաղության ճանապարհին», – ասել է Զելենսկին իր երեկոյան տեսաուղերձում՝ … Read more

Սուտ 48. «Ղարաբաղի հարցը լուծված չէ»

Սկիզբը՝ այստեղ: 2021 թվականին Նիկոլ Փաշինյանը հրապարակավ հայտարարում էր՝ «Ղարաբաղի հարցը լուծված չէ»։ Այս խոսքը հնչում էր որպես խոստում, որպես վստահեցում, որպես շարունակության ակնարկ։ Ժողովուրդը դա ընկալեց մեծ հույսով, որ Արցախի հարցը դեռ օրակարգում է, պայքարը չի ավարտվել, պետությունը չի հրաժարվել իր պատասխանատվությունից։ Բայց ընդամենը մի քանի տարի անց նույն մարդը հայտարարում է լրիվ հակառակը. «Ղարաբաղի հարցի … Read more

ԱՄՆ-ն ՄԱԿ-ին հայտնել է բոլոր հնարավոր տարբերակների մասին, Իրանը՝ զգուշացրել՝ կպատասխանի ցանկացած ագրեսիայի

Միացյալ Նահանգներն աջակցում է Իրանի խիզախ ժողովրդին, իսկ նախագահ Դոնալդ Թրամփը հասկացրել է, որ դիտարկվում են բոլոր տարբերակները՝ «կոտորածը դադարեցնելու համար», հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Մայք Ուոլցը Անվտանգության խորհրդի նիստին: Թրամփը նախօրեին ասել էր, որ իրեն փոխանցել են, թե սպանությունների թիվը Իրանում նվազում է, մահապատիժների ծրագիր չկա: Ուոլցը հերքել է Իրանի մեղադրանքները, թե բողոքի … Read more

Ռուսաստանը Խարկովում ոչնչացրել է խոշոր էներգետիկ օբյեկտ. քաղաքապետ

Ռուսական զորքերը ոչնչացրել են խոշոր էներգետիկ օբյեկտ Ուկրաինայի մեծությամբ երկրորդ քաղաք Խարկովում, հայտարարել է քաղաքապետ Իգոր Տերեխովը: Արդյունքում հազարավոր բնակիչներն մնացել են առանց էլեկտրականության: Տերեխովը չի հստակեցրել, թե կոնկրետ որ օբյեկտն է տուժել, սակայն հայտնել է, որ վթարային բրիգադներն աշխատում են շուրջօրյա: Վերջին շաբաթվա ընթացքում ուկրաինական քաղաքներում էլեկտրաէներգիայի և ջեռուցման ու ջրամատակարարման ընդհատումները հաճախակիացել են: … Read more

Մաչադոն իր Նոբելյան մրցանակը Թրամփին է փոխանցել

Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Մարիա Կորինա Մաչադոն Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ Խաղաղության Նոբելյան մրցանակի իր մեդալը հանձնել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Սպիտակ տան ներկայացուցիչը հաստատել է, որ Թրամփը մտադիր է պահպանել մեդալը: Հինգշաբթի երեկոյան սոցիալական ցանցում Թրամփը շնորհակալություն է հայտնել Մաչադոյին. «Մարիան ինձ հանձնեց Խաղաղության Նոբելյան մրցանակ իմ կատարած աշխատանքի համար»: Մաչադոն Թրամփի հետ … Read more

Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ. Թրամփ

Ստեղծվել է Գազայի խաղաղության խորհուրդ, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Անդամների անունները, նրա խոսքով, շուտով կհայտարարվեն, բայց Թրամփը վստահեցրել է, որ սա ամենամեծ և ամենահեղինակավոր խորհուրդն է, որը երբևէ ստեղծվել է որևէ տեղ: ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ աջակցում է Գազայում վերջերս նշանակված «Պաղեստինյան տեխնոկրատական կառավարությանը»: Վաշինգտոնը Գազայում հայտարարել է հրադադարի երկրորդ փուլի … Read more

Պետք է ազնիվ լինել, Նարեկ․ վերջին նախադասությունը մի 10 անգամ կարդա․ Դավոյան

Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Քաղաքականության մեջ պիտի ազնիվ լինել,Նարեկ: Մեջբերում Ինչպես գիտեք, հունիսի սկզբին Հայաստանում ընտրություններ են անցկացվելու։ Սա կարևոր քայլ կլինի, բայց մենք տեսնում ենք, որ պարոն Փաշինյանն այժմ առաջատար է հասարակական կարծիքի հարցումներում։ Մենք անկեղծորեն աջակցում ենք նրա կառուցողական դերին այս հարցում»(Ֆիդան) Վերջին նախադասությունը, … Read more

Ձկներին լարված օր է սպասվում․ հունվարի 16-ի աստղագուշակը — MediaNews

Խոյ: Այսօր կկայացնեք մի շարք կարևոր որոշումներ: Հստակ գիտակցում եք, թե ինչպես է պետք գործել, և ձեզ շեղելը գրեթե անհնար է: Հեշտությամբ լեզու կգտնեք այն մարդկանց հետ, ում հետ նախկինում տարաձայնություններ եք ունեցել: Մտերիմների հետ հարաբերություններում նշանակալի դրական փոփոխություններ չեն սպասվում, սակայն վեճեր և կոնֆլիկտներ ևս չեն ծագի: Ցուլ: Հնարավորություն կունենաք դրսևորելու ձեր լավագույն կողմերը, … Read more