Բաքվում հայտարարվել է «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին – Live News

Բաքվում տեղի է ունեցել հանդիպում՝ նվիրված, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման հարցին, հայտնում է ԱՊԱ գործակալությունը։ Հանդիպման նպատակն էր քննարկել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանում» գործող պատմական կրոնական հաստատության վերականգնման հեռանկարներն ու ընթացակարգերը։ Պաշտոնապես հայտարարվել է «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին։ Ղազիների խորհրդի քվեարկությունից հետո նոր ղազի է նշանակվել Բախտիյար Նաջաֆովը։