Խուզարկություններ՝ Մերձավանում. շուրջ 20 հասցեում այս պահին գործողություններ են ընթանում – EU

Արմավիրի մարզում շուրջ երկու տասնակ հասցեներում խուզարկություն է իրականացվում։ Մասնվորապես, մեր տեղեկություններով` ՆԳՆ-ն ուժերը կենտրոնացրել է Մերձավանում։ ՆԳՆ մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը մեզ հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, նշելով՝ այլ մանրամասներ դեռ հայտնի չեն։ Հավելյալ տեղեկության դեպքում կտեղեկացնեն։ Related Post navigation

Արցախյան շարժման 38-ամյակն է – ABCMEDIA

38 տարի առաջ այս օրերին հազարավոր հայեր Ստեփանակերտի և Երևանի հրապարակներում էին։  Պահանջը մեկն էր՝ վերամիավորում Հայաստանին։ 1988 թ. փետրվարից ի վեր ժողովրդական անհնազանդության, բողոքի, պահանջների ներկայացման հիմնական ձևը խաղաղ, տարբեր կարգախոսներով, սակայն առանց բռնությունների և ոստիկանության հետ ընդհարումների հանրահավաքները, ցույցերը, երթերն, ու հացադուլներն էին։ Խաղաղ հավաքներն Ադրբեջանը փորձում էր նախ կոտորածով ճնշել, հետո ռազմական … Read more

Բժիշկը՝ «կյանք փրկողից» մինչև «ամբաստանյալ». Ո՞վ է պաշտպանում նրանց, ովքեր պաշտպանում են մեզ

20 Փետրվար, 2026 16:49 Հայաստանում բժիշկ լինելն այսօր նշանակում է ամեն օր քայլել իրավական «ականապատ դաշտով»: Մինչ հասարակությունը պահանջում է անսխալականություն, իսկ պետությունը՝ անվերջանալի հաշվետվողականություն, բժիշկը հաճախ մնում է իրավական առումով խոցելի կարգավիճակում: Եվ ամենակարևոր հարցը մնում է նույնը՝ ո՞վ է պաշտպանում բժշկին։ Իրավաբան, բժշկական իրավունքի մասնագետ, «Բժշկական … Read more

Ռուբենին առաջադրված մեղադրանքներն անտեսում են մարդու հիմնարար իրավունքները, ինչը մտահոգիչ է․ «Ավրորա» հիմնադրամ

Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման․ այս մասին ասված է Արմինե Աֆեյանի և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունում։ «Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, … Read more

«Ավրորա»-ն պահանջում է Ռուբեն Վարդանյանի անհապաղ ազատ արձակում • Tribune.am

«Արմինե Աֆեյանի և «Ավրորա» մարդասիրական հիմնադրամի հայտարարությունը Ռուբեն Վարդանյանի դատավճռի վերաբերյալ․ «Մենք խստորեն դատապարտում ենք «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի նկատմամբ կայացված անարդար դատավճիռը, որով նա դատապարտվեց 20 տարվա ազատազրկման։ Մենք կոչ ենք անում անհապաղ ազատ արձակել Ռուբենին և դիմում ենք միջազգային հանրությանը՝ պաշտպանելու արդարության, մարդու իրավունքների և արդար դատավարության սկզբունքները։ Ռուբենին առաջադրված մեղադրանքները, … Read more

Գիշերային օպերացիա Ջաջուռում․ ձերբակալվածներ և առգրավված թմրամիջոց • Tribune.am

Շիրակի մարզի պարեկները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, փետրվարի 17-ին՝ ժամը 23.30-ին, Ջաջուռ գյուղում հայտնաբերել, թմրամիջոց պահելու և իրացնելու կասկածանքով ձերբակալել և «Լադա» մակնիշի մեքենայով հանդերձ՝ Համայնքային ոստիկանության Ախուրյանի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի բնակիչ 33-ամյա վարորդին և Աբովյան քաղաքի բնակիչ 27-ամյա ուղևորին: Մեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում … Read more

Արա Ռոստոմյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անփոփոխ

Զոհված զինծառայող Հակոբ Ռոստոմյանի հոր՝ Արա Ռոստոմյանի նկատմամբ վարչական հսկողություն խափանման միջոցը մնաց անփոփոխ՝ առանց էլեկտրոնային հսկողության։ Նա ևս անցնում է Բագրատ Սրբազանի և նրա 17 կողմնակիցների գործով։

Բագրատ Գալստանյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով – Tsayg

Դատավոր Կարեն Ֆարխոյանը ևս 2 ամսով երկարաձգել է Բագրատ Գալստանյանի կալանքը: Հիշեցնենք, որ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը կալանավորվել է հունիսի 25-ի լույս 26-ի գիշերը: Ըստ Քննչական կոմիտեի հաղորդագրության՝ «Սրբազան պայքար» շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։

Ես ամաչում եմ, որ այստեղ կանգնած` ինչ-որ կալանքի հարց պիտի լուծենք․ Բագրատ սրբազանի ելույթը՝ կետերով

Այսօր Բագրատ սրբազանի և 17 աջակիցների գործով հերթական դատական նիստն էր, որի ժամանակ Սրբազանը ելույթ ունեցավ։ Ներկայացնում ենք Սրբազանի ելույթը՝ կետերով․ Ինձ ոչ ոք չի կարող զրկել ազատությունից: Կալանքի ցանկացած փոփոխություն համարում եմ համագործակցություն համակարգի հետ, և մերժում եմ հնարավոր այլընտրանքային միջոցները։ Իմ կյանքը ձեր իշխանության ներքո չէ, իմ ազատությունը՝ ևս։ Հարցը՝ ո՞վ է կալանավորված … Read more

Փոխվել է Նարեկ Սամսոնյանի խափանման միջոցը

Դատարանում Բագրատ Սրբազանի այսօրվա խոսքը պարզապես հիանալի էր, զորեղ ու արժանապատիվ։ Մեր Մայր Եկեղեցու հազարամյա ամբողջ իմաստությունն էր, որ հնչում էր դատարանի դահլիճում՝ որպես աներևույթ մի օրհնություն․ Facebook-ի իր էջում գրել է իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը։ «Կլանված լսում էի և վերջում նկատեցի, որ բաց թողած զանգեր ունեմ։ Պարզվեց՝ վերաքննիչ դատարանից է։ Պարզվեց՝ զանգել էին հայտնելու, որ … Read more