Ողջունելի է Դատապարտյալների հիվանդանոցի փակումը, այնուամենայնիվ, պահվող անձանց «Արմավիր» ՔԿՀ տեղափոխելը կարող է նոր մարտահրավերներ առաջացնել. Իրավական նախաձեռնությունների կենտրոն

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ի դիրքորոշումը «ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի գործունեությունը դադարեցնելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում 2025 թվականի օգոստոսի 7-25-ը հանրային քննարկման է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Դատապարտյալների հիվանդանոց» քրեակատարողական հիմնարկի գործունեությունը դադարեցնելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը։ Նախագծով առաջարկվում է դադարեցնել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի … Read more

Ձեռնարկել փոփոխություններ, որոնք կարող են նպաստել ՔԿՀ-ներում համակարգային խնդիրների լուծմանը, այդ թվում՝ մահվան դեպքերի և ինքնասպանությունների նվազեցմանը. «Իրավական նախաձեռնությունների կենտրոն»-ի առաջարկները

«Իրավական նախաձեռնությունների կենտրոն» ՀԿ-ն խորապես մտահոգված է Հայաստանի քրեակատարողական հիմնարկներում արձանագրված մահվան դեպքերի, մասնավորապես՝ ինքնասպանությունների անհանգստացնող աճի առթիվ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականի ընթացքում արձանագրվել է մահվան 22 դեպք, որոնցից 8-ը Քրեակատարողական ծառայության կողմից ներկայացվել է որպես ինքնասպանություն։ Այս ցուցանիշները վկայում են քրեակատարողական համակարգում տիրող համակարգային խնդիրների մասին, որոնք վերաբերում են կառավարման ճգնաժամին, սոցիալ-հոգեբանական և … Read more