ԱՄՆ-ը և Իրանը բանակցությունների ֆոնինին փոխադարձ hարվածներ են հասցրել միմյանց

Ամերիկյան զինվորականները հարվածներ են հասցրել իրանական ռադարին, ինչպես նաև Իրանի անօդաչու թռչող սարքերի վերահսկման կետերին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM)։ «CENTCOM-ը ինքնապաշտպանության նպատակով հարվածներ է հասցրել իրանական ռադարին, ինչպես նաև Գարուկում և Քեշմ կղզում գտնվող հրամանատարական և կառավարման կետերին»,- ասվում է հրամանատարության հաղորդագրության մեջ։ CENTCOM-ի հայտարարության համաձայն՝ հարվածները հասցվել են մայիսի 30-ին և … Read more

ԱՄՆ-ը, Իրանի հետ գործարք չկնքվելու դեպքում, պատրաստ կլինի վերսկսել ռшզմական գործողությունները․ Թրամփ

ԱՄՆ-ը, այն դեպքում, եթե Իրանի հետ գործարք չկնքվի, պատրաստ կլինի վերսկսել ռազմական գործողությունները Իրանի դեմ։ Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դոնալդ Թրամփը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։ «Ես ոչ մի տեղ չեմ շտապում։ Ես կցանկանայի ասել, որ շտապում եմ, որովհետև գործարքի կնքման դեպքում բենզինի գները կնվազեն, բայց եթե շտապենք, չի հաջողվի լավ գործարք կնքել»,- ասել է նա … Read more

Թեհրանը կարող է ավելի մեծ վերահսկողություն ստանալ Հորմուզի նեղուցում

Իրանի պետական հեռուստատեսությունը հայտնում է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև համաձայնագրի դեռևս ոչ պաշտոնական նախագիծը Իրանին ավելի մեծ վերահսկողություն կտա Հորմուզի նեղուցով նավարկության նկատմամբ, այդ թվում՝ հնարավորություն դասակարգելու, ստուգելու և, անհրաժեշտության դեպքում, սահմանափակելու այն նավերի տեղաշարժը, որոնք Թեհրանը կհամարի սպառնալիք։ Նախագիծը նաև ներառում է ԱՄՆ-ի պարտավորությունը՝ 60 օրվա ընթացքում աջակցել Իրանի սառեցված 12 միլիարդ դոլարի … Read more

Մենք զիջումների ենք հասնում ոչ թե երկխոսությամբ, այլ հրթիռների օգնությամբ. Բաղեր

Մենք զիջումների ենք հասնում ոչ թե երկխոսությամբ, այլ հրթիռների օգնությամբ, X սոցիալական ցանցում գրել է Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը։ «Բանակցությունների ընթացքում մենք պարզապես նրանց դա հասկացնում ենք։ Մենք չենք վստահում երաշխիքներին կամ խոսքերին․ չափանիշը միայն գործողություններն են։ Ոչ մի գործողություն չի ձեռնարկվի, քանի դեռ մյուս կողմը չի սկսել գործել։ Ցանկացած համաձայնագրում հաղթող է դառնում նա, … Read more

Նիկոլն արդեն կեղծել է․ նա այս ընտրությունները համարում է 3-րդ պատերազմ հայ ժողովրդի դեմ (տեսանյութ)

Հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Մեր զինվորը փրկության կարիք ունի, որովհետև ստիպված էր էդ հարթակից անդադար լսել Ադրբեջանի անունը (տեսանյութ)

Հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Նիկոլը ևս մեկ կեղծ փաստաթուղթ է ստորագրել և կեղծիքը բացահայտ հայտարարում է (տեսանյութ)

Հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ:  

ԱՄՆ-ը տարբեր տարածաշրջաններում ագրեսիայի պատմություն ունի․ Իրանի ԱԳՆ խոսնակը՝ TRIPP-ի մասին

Իրանը ողջունում է տնտեսական հարաբերությունների ընդլայնումն ու տրանսպորտային ուղիների ապաշրջափակումը, սակայն խիստ կասկածամտությամբ է վերաբերվում Ամերիկայի չարամիտ մտադրություններին։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային, փոխանցում է «Իրանն այսօր» տելեգրամ ալիքը։ «ԱՄՆ-ը տարբեր տարածաշրջաններում չարագործությունների և ագրեսիայի պատմություն ունի, և Թեհրանը հստակորեն դեմ է արտահայտվել նման ապակայունացնող ներկայությանը։ Իրանը Հարավային Կովկասում խաղաղությունը, կայունությունն … Read more

Հրատապ եթեր. Նիկոլի սելֆին նոր աղետ է բերում (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

ԱՄՆ-ը և Իրանը մոտ են պայմանավորվածություններին. Վենս – Live News

ԱՄՆ-ն և Իրանը դեռևս չեն հասել խաղաղության պայմանավորվածությունների, բայց շատ մոտ են դրան: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Մենք դեռ այդ փուլում չենք, բայց մենք շատ մոտ ենք։ Մենք կշարունակենք աշխատել այդ ուղղությամբ»,- ասել է նա լրագրողներին։ Ավելի վաղ Axios պորտալը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի և իրանցի … Read more