Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին, Շվեյցարիայում. Շեհբազ Շարիֆ

Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության պայմանագրի պաշտոնական ստորագրման արարողությունը տեղի կունենա հունիսի 19-ին, Շվեյցարիայում: Այս մասին X-ի իր էջում գրել է Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը: «Ինտենսիվ բանակցություններից հետո մենք ուրախ ենք հայտարարել, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների և Իրանի Իսլամական Հանրապետության միջև խաղաղության պայմանագիրը ձեռք է բերվել։ Երկու կողմերն էլ հայտարարել են բոլոր ճակատներում, այդ թվում՝ Լիբանանում, ռազմական գործողությունների … Read more

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արևելքում. ԱՄՆ փոխնախագահ

ԱՄՆ-ի և Իրանի միջև համաձայնագրի կնքումը կարող է արմատական փոփոխությունների հանգեցնել Մերձավոր Արևելքում առաջիկա 50 տարիների ընթացքում: Այս մասին հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, փոխանցում է ՏԱՍՍ-ը։ «Այն դեպքում, եթե իրանցիները պետք է պահպանեն այդ գործարքի պայմանները, դա արմատապես կփոխի Մերձավոր Արեւելք առաջիկա 50 տարիների ընթացքում: Դա վերջ կդնի պատերազմին, դա Մերձավոր Արևելքն ավելի … Read more

Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. Թրամփ – Live News

Իրանի հետ գործարքն ավարտին է հասցվել. բոլորին շնորհավորում եմ: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: «Իրանի Իսլամական Հանրապետության հետ գործարքն ավարտին է հասցվել։ Բոլորին շնորհավորում եմ։ Այս պահից ես ամբողջությամբ թույլատրում եմ Հորմուզի նեղուցի անմաքս բացումը և միաժամանակ թույլատրում եմ անհապաղ հանել ԱՄՆ-ի ռազմածովային շրջափակումը։ Աշխարհի նավեր, միացրեք ձեր շարժիչները։ … Read more

Եվրոպական առաջնորդները ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը

Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Իտալիան և Ֆրանսիան ողջունել են Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք բերված համաձայնությունը։ AFP-ի փոխանցմամբ՝ երկրների առաջնորդները համատեղ հայտարարության մեջ նշել են, որ պատրաստ են քննարկել Թեհրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացման հնարավորությունը, եթե Իրանը կատարի իր միջուկային ծրագրի վերաբերյալ հստակ և ստուգելի պարտավորությունները։ Նրանք նաև հայտարարել են, որ մտադիր են համագործակցել ԱՄՆ-ի, Իրանի … Read more

Իրանը հրապարակել է ԱՄՆ-ի հետ կնքված գործարքի մանրամասները

ԱՄՆ-ն ու Իրանը փոխըմբռնման վերջնական հուշագրի տեքստում մի քանի փոխզիջումների են հասել։ Այս մասին գրում է Mehr-ը։ Մասնավորապես, Վաշինգտոնը պարտավորվում է. ապասառեցնել 24 միլիարդ դոլար իրանական ակտիվներից. այս գումարի կեսը պետք է վերադարձվի մինչև գործարքը կնքելը չեղարկել Թեհրանի նավթային պատժամիջոցները և չսահմանել նորերը Մերձավոր Արևելքում ուժեր չտեղակայել Դաշնակիցների հետ ներկայացնել Իրանի տնտեսության վերականգնման առնվազն 300 միլիարդ … Read more

Իրանի ԱԽ-ն որոշել է շարունակել ԱՄՆ-ի հետ բանակցությունները․ Փեզեշքիան

Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է կայացրել շարունակել ԱՄՆ-ի հետ երկխոսությունը։ Այդ մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը եկել է այն եզրակացության, որ բանակցությունների ընթացքը պետք է շարունակվի»,- նրա խոսքերն է փոխանցել նախագահի մամուլի ծառայությունը։ Փեզեշքիանը նաև նշել է, որ վերջին իրադարձություններին Թեհրանին հաջողվել է պահպանել և զարգացնել բարեկամական … Read more

Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ երկրի դեմ «բարդ տնտեսական պատերազմ» է մղվում, որն ուղղված է հիմնական ռեսուրսների մատակարարման խաթարմանը և հասարակական դժգոհության առաջացմանը, հայտնում է Tasnim-ը: Ելույթ ունենալով Պաշտպանության նախարարության և Էներգետիկայի նախարարության փոխգործակցության հարցերով խորհրդակցության ժամանակ՝ նա ընդգծել է, որ տնտեսական ճնշման ժամանակակից ձևերն ավելի բարդ են, քան ուղղակի ռազմական դիմակայությունը: Իրանի … Read more

Թրամփի և Իրանի միջև սպասվող գործարքը՝ «դառը հաբ» Նեթանյահուի համար․ Axios

Թրամփի և Իրանի միջև սպասվող գործարքը դարձել է «դառը հաբ» Նեթանյահուի համար, գրում է Axios-ը։ ԱՄՆ նախագահը հունիսի 11-ի երեկոյան զանգահարել է նրան և հայտնել պատրաստվող համաձայնագրի մասին լուրը, որը, ըստ հոդվածի, Իսրայելի վարչապետը «չէր ցանկանում լսել»։ Նեթանյահուի ընդդիմախոսները նրան մեղադրում են այն բանում, որ նա երկիրը վերածել է «ԱՄՆ-ի վասալ պետության»՝ համաձայնելով ընդունել Թրամփի … Read more

Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է. Պակիստանի վարչապետ

Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը հայտարարել է, որ Իրանի և ԱՄՆ-ի միջև խաղաղության համաձայնագրի վերջնական տեքստը համաձայնեցվել է։ Նրա խոսքով՝ Պակիստանը ներկայումս սերտ համագործակցում է երկու կողմերի հետ՝ հաջորդ քայլերը վերջնականացնելու նպատակով։ «Խաղաղությունը երբեք այսքան մոտ չի եղել, որքան հիմա է»,- նշել է Շարիֆը։

Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել․ Արաղչի

Իրան-ԱՄՆ հուշագիրը երբևէ այսքան մոտ չի եղել, սակայն ԶԼՄ-ները պետք է զերծ մնան բովանդակության վերաբերյալ ենթադրություններից։ Մանրամասները ժամանակին կներկայացվեն հանրությանը։ Այս մասին X-ի իր էջում գրել է իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։