Իրանի ռազմածովային շրջափակման ընթացքում ԱՄՆ-ը ճանապարհից հետ է ուղարկել 31 նավ

ԱՄՆ զինված ուժերը Իրանի ծովային շրջափակման սկզբից ի վեր վերաուղղորդել են 31 նավ, որոնք ուղևորվում էին դեպի իրանական նավահանգիստներ կամ փորձում էին հեռանալ Իսլամական Հանրապետության ափերից․ հայտարարել է ԱՄՆ զինված ուժերի կենտրոնական հրամանատարությունը X-ում: «ԱՄՆ զինված ուժերը Իրանի դեմ շրջափակման շրջանակներում 31 նավի հրահանգել են հետ շրջվել կամ վերադառնալ նավահանգիստ», – ասված է CENTCOM-ի հայտարարության մեջ: … Read more

Իրանի ծովային շրջափակnւմ սկսելու ԱՄՆ որոշումն անoրինական է և ծովաhենություն. Իրանի ԶՈւ կենտրոնական շտաբի ներկայացուցիչ

Իրանի ծովային շրջափակում սկսելու ԱՄՆ որոշումն անօրինական է և հանդիսանում է ծովահենություն։ Այս մասին հայտարարել է Իրանի զինված ուժերի «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչ Էբրահիմ Զոլֆագարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Հանցագործ Ամերիկայի սահմանափակումները միջազգային ջրերում նավերի ծովային տեղաշարժի նկատմամբ անօրինական գործողություն են և ծովահենության դրսևորում»,- նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական հեռուստառադիոընկերությունը։ «Խաթամ ալ-Անբիա» կենտրոնական շտաբի ներկայացուցիչը … Read more