Իրանա-ադրբեջանական համատեղ զորավարժություններն անցկացվում են օկուպացված Արցախում

Արցախում մեկնարկել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի և Ադրբեջանի բանակի համատեղ զորավարժությունները: Այս մասին հայտնում են իրանական լրատվամիջոցները: Նշվում է, որ «Արաս–2025» անվանումով եռօրյա զորավարժություններին մասնակցում են ԻՀՊԿ ցամաքային զորքերի հատուկ նշանակության ուժերը և ադրբեջանական բանակի հատուկ ստորաբաժանումները: