Ինչն է եղել Գորիսի քաղաքապետի վարորդի մահվան պատճառը | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱրմԼուր»-ը գրում է. «Գորիսի քաղաքապետի վարորդ Արենը իր հարազատների հետ կենցաղային հարցերի հետ կապված տարիների վեճ է ունեցել։

Մասնավորապես, Առուշ Առուշանյանի վարորդ Արենն ու իր ազգական Վարուժան Յոլյանը, պապական առանձնատունը կիսելու շուրջ տարիներ շարունակ կոնֆլիկտ են ունեցել։ Անգամ առանձնատան հարցով գործը հասել է դատարան, սակայն կողմերը չեն սպասել դատարանի որոշմանը եւ առանձնատունը կիսելու թեման այնքան է խորացել ազգականների հետ, որ բանը հասել է կռվին ու միջադեպի ժամանակ նռնակ են նետել ու 2 հոգի՝ Գորիսի քաղաքապետի վարորդը՝ Արենը եւ նրա ազգական Վարուժան Յոլյանը մահացել են»։

Leave a Comment