Նոր գործառույթ Yandex Go հավելվածում՝ վիրտուալ հերթի ձևավորում ծանրաբեռնված ժամերին ուղևորություններ պատվիրելիս | ՄԱՄՈՒԼ.ամ

Համերգներից, մարզական միջոցառումներից հետո, վատ եղանակային պայմաններում կամ նմանատիպ այլ դեպքերում, երբ ուղևորությունների պահանջարկը զգալիորեն գերազանցում է ազատ վարորդների քանակը, Yandex Go-ի «Ստարտ/էկոնոմ» սակագնի համար կգործի պատվերների բաշխման նոր համակարգ։ Այն կցուցադրի օգտատիրոջ տեղը հերթում՝ օգնելով ավելի հեշտ կողմնորոշվել, թե որ տրանսպորտային միջոցով ավելի արագ մեկնել։ Գործառույթը ներդրվել է Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի … Read more

Անգլերենի քննության երկու թեստերում տպագրական սխալներ են եղել. որոշվել է լրացուցիչ քննություն կազմակերպել | ՄԱՄՈՒԼ.ամ

ՄԱՄՈՒԼ.ամ-ին բազմաթիվ ահազանգեր են փոխանցվել, որ այսօր` 31.01.2026- ին Օտար լեզուների, մասնավորապես` Անգլերենի քննության քննական կենտրոններում երկրորդ և չորրորդ տարբերակի թեստերի մեջ եղել է տպագրական սխալ: Թեստերը հավաքվել են, և քիչ հետո բաժանվել են նորերը։ Այդ տարբերակները գրողներին հավելյալ ժամանակ է հատկացվել, սակայն երեխաներից շատերը չեն կարողացել հաղթահարել շփոթմունքն ու սթրեսային իրավիճակը: Քիչ առաջ ԳԹԿ-ն … Read more

Արմինե Ֆանյանը՝ Սրբազանների՝ ՔԿ հրավիրվելու մասին (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Սրբազանները հրավիրվել են ՔԿ՝ դատարանի հայտնի ակտը չկատարելու կամ դրա կատարմանը խոչընդոտելու հանցակազմի կապակցությամբ, միանգամից մեղադրյալի դատավարական կարգավիճակով։ Խոսքը Մասյացոտնի թեմի առաջնորդին կարգալույծ անելու հետ կապված Գերագույն հոգևոր խորհրդի որոշմանն է վերաբերվում»,- ՔԿ-ի դիմաց լրագրողներին հայտնել է փաստաբան Արմինե Ֆանյանը։ Ավելի վաղ գրել էինք, որ եպիսկոպոսներին հրավիրել են ՔԿ։ Մանրամասները՝ տեսանյութում։

Սպասվում են տեղումներ, քամու ուժգնացում (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

Հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 31-ին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։ Հունվարի 31-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Երևան քաղաքում՝ Հունվարի 31-ին կեսօրից հետո, … Read more

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի առողջական վիճակը վատթարացել է | ՄԱՄՈՒԼ.ամ

Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Նրա զարկերակները կանոնավոր կերպով արյուն չեն մատակարարում սրտին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։ Լինդայի խոսքով՝ Վիգենը տառապում է արյան բարձր ճնշումից։ Երկուշաբթի հանդիպում է նշանակված բժիշկների հետ։

«AI քեզ հանդիպում». «ռեԱրմենիա» ակադեմիան մեկ հարկի տակ էր հավաքել ԱԲ ոլորտով հետաքրքրվողներին (լուսանկար) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մենք 5 տարվա ընթացքում առնվազն մեկ միլիոն հայ պետք է դարձնենք ԱԲ գրագետ. այսպիսի պլան է իր առջև     դրել «ռեԱրմենիա» ակադեմիան և այդ ուղղությամբ շարժվում է»,- ակադեմիայի առաջին համայնքային հանդիպման     ժամանակ նշեց «ռեԱրմենիա» հիմնադրամի տնօրեն Գևորգ Պողոսյանը:     Ակադեմիան «AI քեզ հանդիպում» խորագրի ներքո հավաքել էլ ԱԲ գրագիտության իր նախաձեռնած շարժմանը     միացած շուրջ 300 մասնակիցների և … Read more

ԱԱԾ-ն ձերբակալել է Իրանից Հայաստան մտած մի խումբ քաղաքացիների | ՄԱՄՈՒԼ.ամ

«ԱրմԼուր»-ը հայտնում է. «Հունվարի 20-ին, Մեղրիի սահմանային հատվածում, Իրանի 10-ից ավելի քաղաքացիներ ժամը 00։00-ի սահմաններում փորձել են ապօրինի, առանց սահմանված փաստաթղթերի և պատշաճ թույլտվության, փշալարային ցանկապատի վրայով հատել ՀՀ-ԻԻՀ պետական սահմանը։ Մեր տեղեկությունների համաձայն՝ Իրանի Հանրապետության քաղաքացիները, ինչպես նաև այլ երկրի ներկայացուցիչներ, որոնք փորձել էին ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը, ձերբակալվել են ԱԱԾ-ի կողմից և … Read more

Հերքվել է Առուշ Առուշանյանի մասնակցությունը Գորիսում տեղի ունեցած ողբերգական միջադեպին | ՄԱՄՈՒԼ.ամ

ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քրեական վարչության Գորիսի քննչական բաժնում «սպանություն, սպանության փորձ» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նոր մանրամասներ են պարզվել հունվարի 25-ին Գորիս քաղաքի «Թոզկապ» կոչվող տարածքի գերեզմանատան ճանապարհին տեղի ունեցած միջադեպից, որի ժամանակ 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի տեղափոխվել էր «Գորիս» բժշկական կենտրոն։      Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հաղորդմամբ՝ պարզվել է, … Read more

«Կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չեն հանդուրժվելու»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«ՔՊ վարչությունում ամիսներ առաջ խիստ նկատողություն է հայտարարվել Հայկ Սարգսյանին, դա ունեցել է կոնկրետ պատճառ»,- այս մասին այսօր ճեպազրույցում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ «Դրան հետևել են իրավական ընթացակարգեր և այդ պատմությունն ընդամենը մի բանի մասին է, որ ՔՊ-ն, այդ թվում իր անդամների ոչ կանոնավոր և կոռուպցիոն տեսակետից խնդրահարույց գործողությունները չի հանդուրժելու»,- հավելեց Փաշինյանը։

«Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին և առաջարկել, որ բիտում առնենք իրենցից». Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) | ՄԱՄՈՒԼ.ամ

«Մի անգամ զանգել էի Հեյդար Ալիևին և ասել՝ մեծ ծրագիր ենք անում, Լիսի հիմնադրամով ասֆալտ էինք փռում: Ես իմ գրասենյակից զանգել եմ իրեն և առաջարկել եմ, որ բիտումը իրենցից առնենք, որ լավ էլ քայլ է, որ սկսենք տնտեսական հարաբերություններ ձևավորել: Ինքը ասեց՝ մի երկու օր մտածեմ, հետ կզանգեմ»,- ասուլիսի ժամանակ հայտնել է ՀՀ երկրորդ նախագահ … Read more