Ադրբեջանական գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանը սրտի հետ կապված խնդիրներ ունի։ Նրա զարկերակները կանոնավոր կերպով արյուն չեն մատակարարում սրտին։ Այս մասին այսօր՝ հունվարի 30-ին, «Նյուզ»-ի հետ զրույցում հայտնել է Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլջեքչյանը։
Լինդայի խոսքով՝ Վիգենը տառապում է արյան բարձր ճնշումից։ Երկուշաբթի հանդիպում է նշանակված բժիշկների հետ։