«Իսրայելի եւ Իրանի ապագան ԱՆՍԱՀՄԱՆԱՓԱԿ է եւ ԽՈՍՏՈՒՄՆԱԼԻՑ»․ Դոնալդ Թրամփը գովազդում է իրանաիսրայելական ենթադրյալ գործարքը

Չնայած Իսրայելից հաղորդում են իրանական ավիահարվածների շարունակականության մասին, ԱՄՆ նախագահը իր Truth Social հարթակում մեկը մյուսին հաջորդող գրառումներով գովազդում է խաղաղության իր «գործարքը»։ «Իսրայելը եւ Իրանը, գրեթե միաժամանակ, եկան եւ ինձ ասացին՝ «ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ»։ Ես գիտեի, որ ԱՅԺՄ ժամանակն է։ Աշխարհը եւ Մերձավոր Արեւելքը իրական ՀԱՂԹՈՂՆԵՐՆ են։ Երկու ազգերն էլ ապագայում ականատես կլինեն անչափ ՍԻՐՈ, ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ … Read more

«Աստված օրհնի Իսրայելը, Աստված օրհնի Իրանը»․ Թրամփը հայտարարել է պատերազմի ավարտի մասին

Իսրայելն ու Իրանը հրադադար են հաստատում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սոցիալական հարթակում։ Իր հայտարարության մեջ նախագահը նշել է․ «ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ ԵՄ ԲՈԼՈՐԻՆ։ Իսրայելի եւ Իրանի միջեւ ամբողջությամբ համաձայնեցվել է ԼԻԱԿԱՏԱՐ եւ ԼՐԻՎ ՀՐԱԴԱԴԱՐ (մոտավորապես 6 ժամից, երբ Իսրայելը եւ Իրանը կավարտեն ընթացիկ եւ վերջին գործողությունները)՝ տեւողությամբ 12 ժամ, որից հետո ՊԱՏԵՐԱԶՄԸ ԿՀԱՄԱՐՎԻ … Read more

Եթե ՀՀ-ն երեք կողմից շրջապատված լինի Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից, դա կլինի «ռազմավարական աղետ»․ Արման Գրիգորյան

Իրանի պարտությունը Հայաստանի համար աղետալի կլինի։ «Կռունկ» անգլալեզու փոդքաստի եթերում այս մասին ասել է քաղաքագիտության դոկտոր, ամերիկյան «Լիհայ» համալսարանի պրոֆեսոր Արման Գրիգորյանը։ «Հայաստանը սահմանակից է չորս երկրի՝ Թուրքիային, Վրաստանին, Ադրբեջանին եւ Իրանին։ Դրանցից մեկի հետ Հայաստանն առայժմ պատերազմական իրավիճակում է գտնվում։ Խաղաղության պայմանագիր չի ստորագրվել։ Դա Ադրբեջանն է։ Վերջերս պատերազմ է եղել, հարաբերությունները թշնամական են։ … Read more

Երկու շաբաթը առավելագույնը կլինի․ Դոնալդ Թրամփն՝ Իրանի հարցում կողմնորոշվելու վերաբերյալ

Լրագրողի հարցին՝ ԱՄՆ-ն Իրանին երկու շաբաթ ժամանա՞կ է տալիս, թե՞ ԱՄՆ-ն ավելի շուտ կարող է միանալ Իսլամական Հանրապետության դեմ հարձակումներին, Դոնալդ Թրամփն ի պատասխան հստակեցրել է՝ նա իրանցիներին «ժամանակահատված է տրամադրել» եւ երկու շաբաթը առավելագույնը կլինի»։ Իսրայելի վարչապետի պնդմանը, թե հրեական պետությունը ունակ է ինքնուրույն գործել, նախագահ Թրամփն արձագանքել է․ «Նրանք սահմանափակ կարողություններ ունեն։ Նրանք … Read more

Թրամփը Իրանի հարցում կկողմնորոշվի «երկու շաբաթվա ընթացքում»․ նախագահի խոսնակ

Իրանի վրա իսրայելական հարձակումներին միանալու վերաբերյալ ամերիկյան իշխանությունների խորհրդապահությունը որոշակիորեն մեղմվել է։ Դոնալդ Թրամփն այս հարցով իր որոշումը կկայացնի «երկու շաբաթվա ընթացքում», – մամուլի ասուլիսի ժամանակ փոխանցել է Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավար Քերոլայն Լեւիթը։   Պաշտոնյայի խոսքով՝ տեղեկացված է մամուլի էջերում շրջանառվող տարատեսակ շահարկումների մասին։ Լեւիթի հաղորդմամբ՝ ԱՄՆ նախագահն այսպես է որոշել՝ հաշվի առնելով … Read more

Իրանը շահագրգիռ է զարգացնելու բազմակողմ համագործակցությունը Հայաստանի հետ. Ազիզ Նասիրզադե

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը գոհունակությամբ ընդգծել է, որ Հայաստան-Իրան հարաբերությունները զարգանում են բարձր տեմպերով, ինչը հիմնված է երկկողմ բնական շահերի վրա: Նիկոլ Փաշինյանը համագործակցության ընդլայնման ու խորացման գործում շեշտել է երկու երկրների իշխանությունների քաղաքական կամքը: … Read more

ԻԻՀ-ՀՀ ընդհանուր սահմանը պատմական հաղորդակցման ուղի է, Թեհրանը թույլ չի տա որևէ ոտնձգություն այդ սահմանի նկատմամբ. նախարար Նասիրզադե

«Իրանը դեմ է միջազգային և աշխարհաքաղաքական սահմանների ցանկացած փոփոխության», – ինչպես հայտնում է IRNA-ն, ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ Երևանում հանդիպման ժամանակ ասել է ԻԻՀ պաշտպանության նախարար, գեներալ Ազիզ Նասիրզադեն։ Նա տարածքային ամբողջականության և սահմանների կայունության պահպանումը համարել է Իրանի քաղաքականության անփոփոխ սկզբունքներից մեկը: Գեներալ Ազիզ Նասիրզադեն ընդգծել է՝ Իրանի և Հայաստանի միջև ընդհանուր … Read more

Իրանի եւ Հայաստանի պաշտպանության նախարարները քննարկել են համագործակցությանն առնչվող հարցեր

Մայիս 20,2025 21:19 ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն առանձնազրույց է ունեցել ԻԻՀ պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեի հետ։ Առանձնազրույցին հաջորդել է պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը։ Նախարարները բարձր են գնահատել պաշտպանության բնագավառում երկու երկրների միջև համագործակցության մակարդակը։ Քննարկվել են Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության ընթացքին վերաբերող հարցեր: Զրուցակիցներն … Read more

Դեսպան Հակոբյանը և նախարար Սալեհին ընդգծել են Հայաստան-Իրան մշակութային հարաբերությունների խորացումը

ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպել է ԻԻՀ մշակույթի և իսլամական առաջնորդության նախարար Աբբաս Սալեհիի հետ: Դեսպան Հակոբյանն ու նախարար Սալեհին ընդգծել են Հայաստան-Իրան մշակութային հարաբերությունների խորացումը՝ սահմանված 2024թ. ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև 2024-2027թթ. մշակութային համագործակցության մասին» ծրագրով: Կողմերն անդրադարձել են մշակույթի մի շարք բնագավառներում, մասնավորապես՝ գրականության, թատրոնի, կինոյի, երաժշտության և … Read more