Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կհաստատվի. Ֆրանսիայի ԱԳ նախարար

Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական՝ 20-րդ փաթեթը պատրաստ է և ապագայում կհաստատվի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն Բրյուսելում ԵՄ արտգործնախարարների նիստին ժամանելիս։«Պատժամիջոցների 20-րդ փաթեթը պատրաստ է։ Հարցն այն չէ, թե արդյոք այն կհաստատվի։ Այն հաստատվելու է. դրանում կարելի է վստահ լինել։ Հարցն այն է, թե … Read more

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ահազանգել է ողջ աշխարհում մարդու իրավունքների ոտնահարումների մասին

1in.am ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը հայտարարել է, որ ամբողջ աշխարհում մարդու իրավունքները ենթարկվում են հարձակումների՝ նշելով միջազգային իրավունքի լայնածավալ խախտումները և քաղաքացիական բնակչության տառապանքները Սուդանում, Գազայում և Ուկրաինայում։   «Օրենքի գերակայությունը ճնշվում է ուժի գերակայության կողմից», – նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը՝ ելույթ ունենալով Ժնևում Մարդու իրավունքների խորհրդի բացման ժամանակ։   … Read more

Նաթանյահուն Մերձավոր Արևելքում և նրա շուրջ Հնդկաստանի մասնակցությամբ «վեցնյակի ալյանս» է անոնսավորել. ի՞նչ կտա այն Հայաստանին

1in.am Եկող շաբաթ Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին կայցելի Իսրայել: Այդ մասին հայտնել են իսրայելական լրատվամիջոցները: Փետրվարի 19-ին Ֆրանսիայի նախագահ Մակրոնը պաշտոնական եռօրյա այցով մեկնել է Հնդկաստան և վարչապետ Մոդիի հետ ստորագրել երկու երկրների հարաբերությունները գլոբալ ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու մասին հռչակագիր: Այս համատեքստում Իսրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուն սենսացիոն բացահայտում է արել:   Փետրվարի … Read more

ԱՄՆ-Իրան անուղղակի բանակցությունները տեղի կունենան փետրվարի 26-ին

  1lurer. Միացյալ Նահանգները և Իրանն անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Ժնևում, փետրվարի 26-ին, հայտնել է Օմանի արտգործնախարարը: Կողմերն Օմանի միջնորդությամբ արդեն երկու հանդիպում են անցկացրել: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Ժնևում նախորդ հանդիպման ժամանակ կողմերը գործնական առաջարկներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար, կան «հուսադրող ազդանշաններ»: «Այնուամենայնիվ, մենք … Read more

Աղջկան մոտենալը մարդկային կյանք արժեցավ. որն է եղել Աջափնյակում կրակոցների պատճառը

  Հայկական ժամանակ. Ինչպես հայտնի է, օրեր առաջ հանրությանը ցնցեցին Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած կրակոցները և դրա հետևանքով մեկ հոգու սպանության դեպքը:   6 և ավելի անձինք էլ տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին բժշկական հաստատություն:   ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի … Read more

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տնօրենը կարող է մասնակցել ԱՄՆ-Իրան բանակցություններին

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հաջորդ փուլին, որը նախատեսված է փետրվարի 26-ին Ժնևում։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին իրանական ISNA լրատվական գործակալությանը հայտնել է դիվանագիտական ​​աղբյուրը։«ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին, հավանաբար, կմասնակցի այս բանակցություններին, ինչպես մասնակցել է նախորդ փուլին, որը տեղի … Read more

Բուժաշխատողներն աշխատավարձը ստացել են ուշացումով և ցածր․ բողոքի ակցիա ԱԺ-ի մոտ

  Sputnik․ Բուժաշխատողները նշում են` ապահովագրական համակարգը ներդրվել է հախուռն կերպով՝ հաշվի չառնելով առկա բացերն ու խնդիրները։   Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի գործարկումից հետո բժիշկներն աշխատավարձը ստացել են ոչ միայն ուշացումով, այլև բավականին ցածր։ Ազգային ժողովի մոտ կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ այս մասին ասաց «Առողջության իրավունք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Անուշ Պողոսյանը։   … Read more

Սլովակիան պատրաստ է փետրվարի 23-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա. Ֆիցո

tert.am Սլովակիայի կառավարությունը փետրվարի 23-ից կդադարեցնի էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա, եթե Կիևը չվերսկսի նավթի տարանցումը «Դրուժբա» խողովակաշարով։ Այս մասին, ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, հայտարարել է վարչապետ Ռոբերտ Ֆիցոն։   «Սլովակիան հպարտ և ինքնիշխան երկիր է, և ես հպարտ և ինքնիշխան սլովակ եմ։ Եթե երկուշաբթի օրը Սլովակիա նավթի մատակարարումները չվերականգնվեն, ես կխնդրեմ SEPS-ին դադարեցնել էլեկտրաէներգիայի մատակարարումը Ուկրաինա»,- … Read more

Թրամփը Իրանի միջուկային խնդրի լուծման մի քանի տարբերակ է դիտարկում. Axios

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պատրաստ է քննարկել առաջարկ, որը թույլ կտա Իրանին սիմվոլիկ միջուկային հարստացում, եթե դա ռումբ ստեղծելու հնարավոր ճանապարհ չթողնի։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Axios-ին հայտնել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան: Ըստ աղբյուրի՝  սա ենթադրում է, որ կարող է ստեղծվել փոքր հնարավորություն Իրանի միջուկային ներուժը սահմանափակելու և պատերազմը … Read more

Հորդանանի ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել

1in.am Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է  New York Times-ը։   Պարբերականում զետեղված արբանյակային պատկերների վերլուծությանը վկայում է, որ փետրվարի 10-ից հետո նկատվել է ինքնաթիռների կուտակում, մասնավորապես՝ Կատարի «Ալ-Ուդեյդ» և Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ամերիկյան բազաներում։   Լուսանկարներում … Read more