Հորդանանի ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել




1in.am Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ռազմաբազայում տասնյակ ամերիկյան ինքնաթիռներ են նկատվել ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության սրման ֆոնին։ Այդ մասին տեղեկացնում է  New York Times-ը։


 


Պարբերականում զետեղված արբանյակային պատկերների վերլուծությանը վկայում է, որ փետրվարի 10-ից հետո նկատվել է ինքնաթիռների կուտակում, մասնավորապես՝ Կատարի «Ալ-Ուդեյդ» և Հորդանանի «Մուվաֆաք Սալթի» ամերիկյան բազաներում։


 


Լուսանկարներում երևում է ավելի քան 60 հարվածային ինքնաթիռ, ինչը մոտավորապես երեք անգամ գերազանցում է սովորական թիվը։ Ավելին, թռիչքների տվյալների համաձայն՝ փետրվարի 15-ից ի վեր բազայում վայրէջք է կատարել առնվազն 68 ինքնաթիռ։ Թերթը նաև հաղորդում է, որ ապաստարաններում կարող են տեղակայվել լրացուցիչ կործանիչներ։


 


Արբանյակային պատկերները ցույց են տալիս F-35 կործանիչներ՝ շատ ավելի ժամանակակից ինքնաթիռներ, քան սովորաբար բազայում տեղակայվածներն են: տեղակայվել են նաև մի քանի անօդաչու թռչող սարքեր և ուղղաթիռներ, ինչպեսև նոր հակաօդային պաշտպանության համակարգեր:


 


Ամերիկյան ինքնաթիռներն ու սարքավորումները բազայում տեղակայված էին Միացյալ Նահանգների հետ կնքված պաշտպանական համաձայնագրի շրջանակում։


Leave a Comment