Աբրահամը հնարավոր է վերադառնա ԱՊԼ — Armsport.am
Անգլիացի հարձակվող Թեմի Աբրահամը, ով ներկայացնում է իտալական «Ռոման», կարող է վերադառնալ ԱՊԼ, հաղորդում է Football Insider-ը: Աղբյուրի համաձայն՝ 27-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Վեսթ Հեմը»: «Մրճահարները» նախատեսում են Աբրահամի տրանսֆերը ձևակերպել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: 2024/2025 մրցաշրջանում Թեմին վարձավճարով հանդես է եկել «Միլանի» կազմում: Նրա տրանսֆերի արժեքը գնահատվում է 15 միլիոն եվրո: