Մասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է

Դեկտեմբերի 9-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Սիսիանի տարածաշրջանի «Զանգեր» կոչվող հատվածում, Մեղրու և Վարդենյաց լեռնանցքներում, Գորիսի տարածաշրջանում ձյուն է տեղում։ Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամնետից: Վարդենյաց լեռնանցքում խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 15-30 մետր։ Մասիսի, Բաղրամյանի, Էջմիածնի, Արմավիրի, Թալինի, Արարատի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 80-100 մետր։ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ … Read more

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է. Տեր Եսայի

Թալինի հոգևոր հովիվ Տեր Թադեի հարցը Մայր աթոռի կարգապահական հարցերի հանձնախմբի օրակարգում է, ArmeniaSputnik-ին հայտնել է Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Եսայի քահանա Արթենյանը։ Նշենք, որ Տեր Թադեն նախօրեին Հովհաննավանքում մասնակցել է կարգալույծ քահանա Ստեփան Ասատրյանի (նախկինում՝ Տեր Արամ քահանա Ասատրյան` խմբ․) մատուցած «պատարագին»։ Բացի այդ, վերջին շաբաթներին Տեր Թադեն ֆեյսբուքյան իր էջում մի … Read more