Էդմոնդ Խուդոյանը նվաճել է WBA Asia-ի չեմպիոնական տիտղոսը

31 Հունվարի 2026, 18:20 Հայազգի բռնցքամարտիկ, Եվրոպայի չեմպիոն և աշխարհի փոխչեմպիոն Էդմոնդ Խուդոյանը առաջին փայլուն հաղթանակն է տարել պրոֆեսիոնալ ռինգում։ Իր առաջին մենամարտում 29-ամյա մարզիկը վստահ հաղթանակ է տարել ֆիլիպինցի Ժեպլեքս Կիրանտեի (6–0) նկատմամբ և միանգամից նվաճել WBA Asia-ի չեմպիոնական գոտին նվազագույն քաշային կարգում։ Մենամարտը կայացել է Մոսկվայի «Լուժնիկի» մարզահամալիրում անցկացված IBA.PRO 14 բռնցքամարտային երեկոյի շրջանակում։ … Read more

Էդմոնդ Խուդոյանը և Անդրեյ Պեգլիվանյանը՝ Դուբայի բռնցքամարտի աշխարհի առաջնության մրցանակակիրներ

16 Դեկտեմբերի 2025, 12:00 Դեկտեմբերի 2-13-ը Դուբայում կայացել է բռնցքամարտի տղամարդկանց աշխարհի առաջնությունը, որին մասնակցել են 108 երկրների 428 մարզիկներ: Ռուսաստանի հավաքականի կազմում Էդմոնդ Խուդոյանը նվաճել է արծաթե մեդալ, իսկ Կրասնոդարի ներկայացուցիչ Անդրեյ Պեգլիվանյանը դարձել է բրոնզե մեդալակիր: