Ուղեբեռի ստուգման պահանջին քաղաքացին ագրեսիվ վարքագիծ է դրսևորել, ներգրավվել են ՆԳՆ աշխատակիցները

Օրերս «Զվարթնոց» միջազգային օդանավակայան ժամանած ՀՀ քաղաքացի հանդիսացող ուղևորներից մեկի և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցների միջև տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ տեղեկացնում ենք, որ մաքսային ծառայության աշխատակիցների կողմից ուղեբեռի ստուգման վերաբերյալ ներկայացված օրինական պահանջին քաղաքացին դրսևորել է բացահայտ ագրեսիվ և անթույլատրելի վարքագիծ՝ կիրառելով հայոյախառն արտահայտություններ, ցուցաբերելով անհարգալից ու կոպիտ վերաբերմունք մաքսային ծառայողների նկատմամբ և խոչընդոտելով վերջիններիս … Read more

Wizz-ը պաշտոնապես դիմել է ՀՀ ՏԿԵՆ՝ աջակցության ծրագրից օգտվելու համար. այն առայժմ միակ դիմումատուն է

Հայաստանյան շուկայում շարունակ ընդարձակվող գործունեությամբ աչքի ընկնող եւ Երեւան քաղաքի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում բազավորվող հունգարական Wizz Air բյուջետային ավիաընկերությունը սեպտեմբերի 3-ին դիմել է ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն՝ Կառավարության սահմանած դեպի ՀՀ օդային ճանապարհով ուղեւորափոխադրումների օժանդակմանը միտված սուբվենցիոն ծրագրից օգտվելու համար, սեպտեմբերի 8-ին Aravot.am-ին հայտնեցին ՏԿԵ նախարարությունից՝ հավելելով, որ միակ դիմումատուն առայժմ Wizz-ն է։ … Read more

Քուվեյթ-Երևան-Քուվեյթ երթուղով չվերթներ կիրականացվեն՝ շաբաթը 3 անգամ

Այսօր՝ հուլիսի 8-ին, Զվարթնոց միջազգային օդանավակայանում դիմավորեցին «Jazeera Airways» ավիաընկերության կողմից գործարկվող չվերթը Քուվեյթից: Միջոցառմանը մասնակցում էին «Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ տնօրեն Մարսելո Վենդեն և գլխավոր մենեջեր Սերգեյ Ավետիսյանը, «Jazeera Airways» ավիաընկերության գլխավոր գործադիր տնօրեն Բարաթհան Պասուպատին, Քուվեյթի Պետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Առաքելյանը, Հայաստանի Հանրապետությունում Քուվեյթի Պետության արտակարգ և լիազոր դեսպան … Read more