Երգեհոնային երաժշտության փառատոնը դարձել է ոչ միայն Հայաստանի, այլև տարածաշրջանի կարևոր մշակութային իրադարձություններից մեկը. Դանիել Դանիելյան
Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի է ունեցել Վահագն Ստամբոլցյանի անվան Երգեհոնային երաժշտության երրորդ միջազգային փառատոնի ամփոփիչ համերգը՝ նվիրված Յոհան Սեբաստիան Բախի 340-ամյակին։ Փառատոնը կազմակերպվում է 2022 թվականից ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնի նախաձեռնությամբ: Համերգի մեկնարկին ողջույնի խոսքով է հանդես եկել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը՝ շնորհավորելով կազմակերպիչներին և մասնակիցներին փառատոնի հաջող իրականացման … Read more