Opta սուպերհամակարգիչը նշել է Եվրոպա Լիգայի եզրափակիչի հաղթողին

Opta սուպերհամակարգիչը հայտնել է 2024/25 մրցաշրջանի Եվրոպա Լիգայի եզրափակչի ֆավորիտին։ Մրցաշարի եզրափակիչը կկայանա «Մանչեսթեր Յունայթեդի» և «Թոթենհեմ» միջև։ Սուպերհամակարգիչը «Կարմիր սատանաների» Եվրոպա Լիգայի գավաթը նվաճելու հնարավորությունները գնահատում է 50.7%, մինչդեռ «Թոթենհեմինը»՝ 49.3%: Եվրոպա Լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 21-ին Բիլբաոյում։

«Բետիս» – «Չելսի». հայտնի է Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչի օրը և ժամը

Մայիսի 28-ին Լեհաստանի Վրոցլավ քաղաքի «Տարչինսկի Արենա» մարզադաշտում կկայանա Կոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը, որտեղ կմրցեն իսպանական «Բետիսը» և անգլիական «Չելսին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։ Կիսաեզրափակչում «Բետիսը» հաղթեց «Ֆիորենտինային» (ընդհանուր 4-3), իսկ «Չելսին» ուժեղ գտնվեց շվեդական «Ջուրգորդենից», հաղթելով ընդհանուր 5-1 հաշվով: Երկու թիմերի համար էլ սա պատմության մեջ առաջինԿոնֆերենցիաների Լիգայի եզրափակիչը կլինի։ Մրցաշարը անցկացվում է 2021 … Read more

«Թոթենհեմ» – «Մանչեսթեր Յունայթեդ». հայտնի է Եվրոպա Լիգայի եզրափակիչի օրը և ժամը

Եվրոպա Լիգայի եզրափակիչում կմրցեն «Թոթենհեմը» և «Մանչեսթեր Յունայթեդը»: Հանդիպումը կկայանա մայիսի 21-ին Իսպանիայի Բիլբաո քաղաքի «Սան Մամես Բարիա» մարզադաշտում: Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:00-ին։ Կիսաեզրափակչում «Թոթենհեմը» ընդհանուր 5-1 հաշվով հաղթեց նորվեգական «Բոդյո-Գլիմտին», իսկ «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթեց «Ատլետիկին» ընդհանուր 7-1 հաշվով: Եվրոպա Լիգայում հաղթանակը երաշխավորում է մասնակցությունը Չեմպիոնների Լիգայի հաջորդ մրցաշրջանին։

EUROPA LEAGUE. «Թոթենհեմը» Եվրոպա Լիգայի եզրափակչում է

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Թոթենհեմը» դրսում հաղթեց «Բուդյո Գլիմտին»։ Խաղն ավարտվեց 0-2 հաշվով (ընդհանուր հաշիվը՝ 1-5)։ Լոնդոնցիների կազմում 63-րդ և 69-րդ րոպեներին Դոմինիկ Սոլանկեն և Պեդրո Պորրոն գոլեր հեղինակելով՝ ձևակերպեցին խաղի հաշիվը։ Հիշեցնենք, որ եզրափաչկում լոնդոնյան ակումբը կմրցի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ, որը 7-1 ընդհանուր հաշվով պայքարից դուրս է թողել Բիլբաոյի «Ատլետիկին»։

EUROPA LEAGUE. «Մանչեսթեր Յունայթեդը» գոլառատ խաղում հաղթեց «Ատլետիկին»

Եվրոպա Լիգայի կիսաեզրափակչի երկրորդ խաղում «Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալելիս հաղթեց «Ատլետիկին» 4-1 հաշվով (ընդհանուր 7-1)։ Խաղի հաշիվը բացեց բասկերի ֆուտբոլիստ Միկել Հաուրագիսարը՝ 31-րդ րոպեին գրավելով Անդրե Օնանայի դարպասը։ Մանկունյանցիները այդ գոլին պատասխանեցին 72-րդ, 79-րդ և 85-րդ րոպեներին, համապատասխանաբար Մեյսոն Մաունտի, Կազեմիրոյի և Հոյլունդի խփած գոլերով։ Մեյսոն Մաունտը գոլի հեղինակ դարձավ նաև 91-րդ րոպեին՝ խաղի հաշիվը դարձնելով … Read more

Opta․ Ո՞ր ակումբը կհաղթեի Չեմպիոնների Լիգայի եզրափակչում

Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչների ավարտից հետո Opta վերլուծական պորտալը ընտրել է մրցաշարի հաղթողի հավանական հավակնորդին: Եզրափակիչում կհանդիպեն Ֆրանսիայի ՊՍԺ-ն և Միլանի «Ինտերը»: Հաշվարկների համաձայն՝ ՊՍԺ-ի չեմպիոնության հավանականությունը կազմում է 53.6 տոկոս, իսկ «Ինտերինը»՝ 46.4 տոկոս: Նշենք, որ եզրափակիչ հանդիպումը նախատեսված է մայիսի 31-ին, Մյունխեն քաղաքում՝ Գերմանիայում: