Հարի Քեյնը Չեմպիոնների Լիգայում գոլերի քանակով շրջանցեց Դիդիե Դրոգբային

«Բավարիան» Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրի շրջանակներում տանը 4-0 հաշվով ջախջախեց «Բրյուգեին»։ Հանդիպման գոլերից մեկը խփեց անգլիացի հարձակվող Հարի Քեյնը։ Այս գոլը անգլիացու 45-րդն էր Չեմպիոնների Լիգայում։ Նա բարձրացավ 17-րդ հորիզոնական՝ գերազանցելով «Չելսիի» լեգենդ Դիդիե Դրոգբային (44)։

Չեմպիոնների Լիգայում մեկ խաղային օրվա ընթացքում գոլերի նոր ռեկորդ է սահմանվել

Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրի հանդիպումները: Ըստ ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայության՝ վերջին տուրը մրցաշարի պատմության մեջ ամենախոշորն էր։ Թիմերը 18 խաղում խփել են 71 գոլ։ Նախկին ռեկորդը 67 գոլ էր (2025/26 մրցաշրջանի 1-ին տուրում և 2024/25 մրցաշրջանի 5-րդ տուրում)։ Հիշեցնենք, որ Չեմպիոնների Լիգայի գործող հաղթողը ՊՍԺ-ն է:

«Չելսին» դարձավ Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ առաջին ակումբը այս ցուցանիշով

Չեմպիոնների Լիգայի երրորդ տուրում «Չելսին» տանը 5-1 հաշվով հաղթեց «Այաքսին»։ Լոնդոնցիների հինգ գոլերից երեքը խփել են երիտասարդ ֆուտբոլիստներ՝ Մարկ Գուհին (19), Էստևաոն (18) և Տիրեկ Ջորջը (19)։ Ըստ Opta-ի՝ «Չելսին» դարձել է Չեմպիոնների Լիգայի պատմության մեջ առաջին ակումբը, որի մեկ խաղում գոլ են խփել երեք դեռահաս ֆուտբոլիստներ։

Վենսան Կոմպանի. «Կարող էինք ավելի շատ գոլեր խփել»

«Բավարիայի» գլխավոր մարզիչ Վենսան Կոմպանին Չեմպիոնների Լիգայում «Բրյուգեի» նկատմամբ տարած 4-0 հաշվով հաղթանակից հետո կիսվել է իր տպավորություններով։ «Իհարկե, մենք այսօր լավ խաղացինք։ Կարող էինք ավելի շատ գոլեր խփել և անառիկ պահել դարպասը։ Տնային խաղում լավ խաղ էր։ Բացի այդ, այսօր տեսանք շատ երիտասարդ ֆուտբոլիստների։ Լենարտ Կառլը կարևոր խաղում ցույց տվեց, որ կարող է օգնել … Read more

Ո՛չ Լիոնել Մեսսին, ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն․ Հարի Քեյնը ֆանտաստիկ ռեկորդ է գրանցել

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը երկու գոլ խփեց Չեմպիոնների Լիգայի 3-րդ տուրի՝ «Բրյուգեի» դեմ խաղում (4-0)։ Այս գոլերը անգլիացու 20-րդ և 21-րդ գոլերն էին բոլոր մրցաշարերում մրցաշրջանի սկզբից ի վեր անցկացրած 12 խաղերում։ Opta Sports-ի տվյալներով՝ ո՛չ Լիոնել Մեսսին, ո՛չ էլ Կրիշտիանու Ռոնալդուն իրենց ակումբային կարիերայի ընթացքում երբեք այդքան արագ 20 գոլ չեն խփել։

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո

Ավարտվեց Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրի հանդիպումները։ Ներկայացնում ենք ընդհանուր փուլի մրցաշարային աղյուսակը երրորդ տուրից հետո։ Հիշեցնենք, որ առաջին 8 տեղերը զբաղեցրած թիմերը դուրս կգան մրցաշարի 1/8-րդ եզրափակիչ։ 9-ից 24-րդ տեղերը զբաղեցրած թիմերը լրացուցիչ փլեյ-օֆֆում կպայքարեն մյուս 8 ուղեգրերի համար։ Չեմպիոնների Լիգայի ընթացիկ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում։ Մրցաշարի վճռորոշ խաղը կկայանա … Read more

CHAMPIONS LEAGUE. «Ռեալը» դժվարությամբ հաղթեց «Յուվենտուսին»․ այլ արդյունքներ 🎥

Չեմպիոնների Լիգայի ընդհանուր փուլի երրորդ տուրում Մադրիդի «Ռեալը» դժվարությամբ հաղթեց Թուրինի «Յուվենտուսին»։ Խաղն ավարտվեց 1-0 հաշվով։ Մադրիդյան ակումբի միակ գոլը հեղինակեց Ջուդ Բելինգհեմը՝ Վինիսիուս Ժունիորի հարվածից հետո դարպասաձողից ետ մղված գնդակն ուղարկելով Դի Գրեգորիուի պաշտպանած դարպասը։ Զուգահեռաբար ընթացող խաղերում գրանցվեցին հետևյալ հաշիվները՝ «Այնտրախտ» – «Լիվերպուլ» 1-5 Տեսանյութը՝ քիչ անց «Բավարիա» – «Բրյուգե» 4-0 Տեսանյութը՝ քիչ … Read more

CHAMPIONS LEAGUE. «Ռեալ Մադրիդ» – «Յուվենտուս»․ մեկնարկային կազմեր

Չեմպիոնների Լիգայի հիմնական փուլի երրորդ տուրում «Ռեալ Մադրիդը» տանը կընդունի «Յուվենտուսին»։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 23։00-ին։ Ձեզ ենք ներկայացնում մրցող թիմերի մեկնարկային կազմերը։ «Ռեալ Մադրիդ» Հյուրերի մեկնարկային կազմը՝ քիչ անց։

«Նոան» մեկնել է Ռումինիա – Proffootball

«Նոան» մեկնել է Ռումինիա – Proffootball https://proffootball.am/wp-login.php?action=logout&redirect_to=https%3A%2F%2Fproffootball.am&_wpnonce=61488069f4 «Նոան» մեկնել է Ռումինիա Հայաստանի գործող չեմպիոն «Նոան» մեկնել է Ռումինիա՝ մասնակցելու Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլի երկրորդ տուրի «Ունիվերսիտատեա Կրայովա» — «Նոա» հանդիպմանը։ Խաղը կկայանա հոկտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 23:00-ին։ նախորդ հոդվածը

Խաբի Ալոնսո. «Նրա ազդեցությունը շատ մեծ է թիմի համար»

«Ռեալ Մադրիդի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն Չեմպիոնների Լիգայի «Յուվենտուսի» դեմ խաղից առաջ խոսել է հարձակվող Կիլիան Մբապպեի կարևորության մասին թիմի համար։ «Մբապպեի ազդեցությունը շատ կարևոր է, ինչպես նաև նրա գոլերը։ Նրա թիմակիցները նրան են նայում՝ թե՛ գնդակով, թե՛ դրանից դուրս։ Կիլիանը միշտ կլինի մեր թիմի լավագույն ռմբարկուն, բայց նրա ազդեցությունն այժմ ավելի մեծ է դարձել։ … Read more