Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին. վարչական հսկողություն սահմանվեց
Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին։ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գևորգ Մանուկյանի նախագահությամբ, վերացրեց Գևորգ և Համբարձում Ներսիսյանների նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը՝ որպես խափանման միջոց կիրառելով վարչական հսկողությունը։ Այսօրվա նիստին պաշտպան Էմին Խաչատրյանը նշեց, որ Ներսիսյանների նկատմամբ տնային կալանքի նպատակներն այլևս իրավաչափ չէ։