Եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲ ընկերությունն իր բաժանորդներին հայտնում է, որ եղանակային անբարենպաստ պայմանների հետևանքով վթարվել են Հրազդան 110 կՎ և Առինջ 110 կՎ օդային գծերը։ «Վթարավերականգնողական աշխատանքներ իրականացնելու նպատակով 1 ժամ տևողությամբ կհոսանքազրկվի Բալահովիտ 110/35/10 կՎ ենթակայանը՝ հոսանքազրկելով Աբովյան համայնքի Բալահովիտ բնակավայրը և «ՋԻԷՆՍԻ-ԱԼՖԱ» հեռահաղորդակցական ընկերությունը»,- նշված է ՀԷՑ ՓԲԸ-ի տարածած հաղորդագրության մեջ:

Ապրիլի 18-ից սկսած տաք օդային հոսանքները կպահպանվեն, բայց Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը

Ապրիլի 18-ից սկսած տաք օդային հոսանքները կպահպանվեն, բայց Հայաստանին կմոտենա հաջորդ ցիկլոնը, ինչի արդյունքում տեղումները կրկին կվերսկսվեն: Այս մասին գարնանային վարարումների ու սպասվող եղանակային պայմանների մասին ասուլիսի ժամանակ ասել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: «Մեր երկիրը այս պահին գտնվում է Միջերկրական ծովից ներթափանցած և բավականին ակտիվ ցիկլոնի ազդեցության գոտում, որը … Read more