Մադրիդի «Ռեալի» իսպանացի նախկին կիսապաշտպան Գուտին խոսել է «սերուցքայինների» հեռանկարների մասին ընթացիկ մրցաշրջանում։
«Հուսով եմ՝ «Ռեալը» կհաղթի ամեն ինչ, բայց կարծում եմ, որ Չեմպիոնների լիգայում հաղթելը դժվար կլինի։ Ոչ միայն «Ռեալի», այլև «Բարսելոնայի» և «Ատլետիկոյի» համար։ «Մանչեսթեր Սիթին» կվերադառնա, «Արսենալը» հիանալի թիմ է, իսկ «Լիվերպուլը» լավ է հանդես գալիս կարևոր խաղերում։ Մրցակցությունը դժվար կլինի բոլորի համար։ «Ռեալը» կհաղթի առաջնությունը, և հուսով եմ՝ նրանք կհաղթեն նաև Իսպանիայի գավաթը», — Գուտիի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։
Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում «Ռեալը» վաստակած 36 միավորով զբաղեցնում է երկրորդ հորիզոնականը՝ 4 միավորով հետ մնալով առաջատար «Բարսելոնայից»։