Քանաքեռ-Զեյթունում բացահայտվել է երկաթուղու պղնձե հաղորդալարերի գողության փորձ

Քանաքեռ-Զեյթունի համայնքային ոստիկանները գnղության փորձ են բացահայտել: Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից: Համայնքային ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հունիսի 8-ին հաղորդում էր ստացվել «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունից։ Հայտնել էին, որ երեկոյան ժամը 8-ի սահմաններում մայրաքաղաքի Ռուբինյանց փողոցի հարևանությամբ գտնվող տարածքում անհայտ անձինք կտրել են 400 մետր երկարությամբ պղնձե հաղորդալարեր, դրանք տեղափոխել մի քանի մետր, թողել ու հեռացել։ … Read more