Քաղաքապետարանը սկսել է «Գնունի» շուկայի առաջնագծում տեղակայված առևտրային կրպակների ապամոնտաժումը

01 Հոկտեմբերի 2025, 10:50 Վաղ առավոտվանից Երևանի քաղաքապետարանը սկսել է «Գնունի» շուկայի առաջնագծում տեղակայված առևտրային կրպակների ապամոնտաժումը: Մայրաքաղաքի կենտրոնում գտնվող այս շուկան համարվում է շինանյութերի վաճառքի խոշորագույն կետերից մեկը։ Ըստ քաղաքապետարանի՝ տաղավարները տեղադրվել էին առանց համապատասխան թույլտվության։ Տեսանյութը՝ Alpha News-ի: