Վարչապետի ճեպազրույցը՝ ԹՐԻՓՓ-ի, հայ-իրանական հարաբերությունների և այլ թեմաների շուրջ

ՀՀ-ն չի ձեռնարկի քայլեր, որոնք կարող են ուղղված լինել Իրանի պետական անվտանգության դեմ, և նույն մոտեցումն ակնկալում է նաև Իրանից։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև Իրանի դեսպանի կողմից հնչեցված մտահոգություններին։ Վարչապետը մանրամասնել է «ԹՐԻՓՓ» ծրագրի շրջանակները, խոսել հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագրի ընթացքի մասին, ինչպես նաև պատասխանել ներհայաստանյան օրակարգին վերաբերող … Read more

Հայաստանը շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բարեկամական Իրանի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ․ Փաշինյան

Հայաստանը ուշադիր է Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ և շարունակելու է քայլեր ձեռնարկել՝ բարեկամական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ «Իրանի Իսլամական Հանրապետությունից հնչող հայտարարությունների նկատմամբ մենք շատ ուշադիր ենք և արել ենք ու շարունակելու ենք անել ամեն ինչ՝ Իրանի Իսլամական Հանրապետության՝ մեզ համար բարեկամական և եղբայրական երկրի բոլոր մտահոգությունները փարատելու ուղղությամբ։ Դուք տեղյակ եք, … Read more

Ադրբեջանից 4 գերիների վերադարձն ու Սիրիային 2 դատապարտվածների փոխանցումը միմյանց հետ կապ չունեն․ Փաշինյան

Ադրբեջանից 4 հայ գերիների վերադարձն ու Հայաստանի կողմից դատապարտված երկու անձանց Սիրիային փոխանցելը միմյանց հետ կապ չունեն: Այս մասին այսսօրվա ճեպազրույցում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Այդ երկու իրադարձություններն իրար հետ կապ չունեն: Մենք ուզում ենք և աշխատում ենք նաև Սիրիայի Արաբական Հանրապետության հետ մեր հարաբերությունների հետագա զարգացման ուղղությամբ: Մենք հույս ունենք, որ այդ որոշումը, … Read more

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հունվարի 15-ին ընդունել է մեր երկրում դիվանագիտական առաքելությունն ավարտող Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինին: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել Քրիստինա Քվինի պաշտոնավարման ամբողջ ընթացքում իրականացված աշխատանքը՝ ի նպաստ Հայաստան-ԱՄՆ բազմոլորտ գործակցության խորացման եւ հաջողություն է մաղթել դեսպանին իր հետագա գործունեության մեջ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին … Read more

Ինչպիսի եղանակ է սպասվում հունվարի 15-20-ը

Երևանում հունվարի 15-ի ցերեկը, 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 17-ի երեկոյան, 18-20-ին սպասվում է ձյուն։ Հանրապետության տարածքում հունվարի 15-ի և 17-ի ցերեկն առանձին շրջաններում, 17-ի ուշ երեկոյան, 18-20-ին շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, լեռնային առանձին վայրերում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին, 17-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին … Read more