Համայնքային ու քրեական ոստիկանները կաշառք ստանալու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել են ՊԵԿ աշխատակիցների – Tsayg

Մայիսի 8-ին՝ ժամը 9:30-ին, Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին հաղորդում ներկայացրած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ մայիսի 7-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, Երվանդ Քոչարի փողոցում գտնվող իր հյուրանոց են այցելել երկու անձ, ներկայացել հարկային տեսուչներ և առաջարկել հայտնաբերված խախտումների համար տուգանք չկիրառելու դիմաց վճարել 250 հազար դրամ՝ 550 հազար դրամի փոխարեն։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից: … Read more

Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ 18 քաղաքական ուժ․ «Ալյանս»-ը դուրս է գալիս ընտրապայքարից – Tsayg

Ազգային ժողովի ընտրությանը կմասնակցի ոչ թե 19, այլ՝ 18 քաղաքական ուժ: «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունն ընտրական ցուցակի գրանցումը չեղարկելու վերաբերյալ դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ Հանձնաժողովից «Լուրերը» տեղեկացել է, որ կուսակցության դիմումը քննարկվելու է դռնբաց։ Կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է, որ ընտրապայքարի մեջ մնացող այն կուսակցությունները, որոնք անցողիկ շեմը հաղթահարելու … Read more

Նոր խաբեություններ՝ +63 և +212 կոդերով․ ԿԲ-ն զգուշացնում է – Tsayg

Կենտրոնական բանկը տեղեկացնում է, որ վերջին շրջանում ակտիվացել են հեռախոսազանգերի միջոցով իրականացվող զեղծարարության դեպքերը, ինչպես նաև +63, +212 միջազգային հեռախոսային կոդերով ուղարկվող ֆիշինգային հաղորդագրությունները ինչպես SMS, այնպես էլ iMessage և RCS (ինտերնետի միջոցով աշխատող) համակարգերով։ «Զեղծարարները հաճախ ներկայանում են որպես հեռահաղորդակցության ոլորտի աշխատակիցներ և քաղաքացիներին առաջարկում են կատարել որոշակի գործողություններ հեռախոսի կարգավորումներում՝ ինտերնետ կապը բարելավելու … Read more

Իրանը ցանկանում է վճարներ գանձել Հորմուզի նեղուցում «ծառայությունների» համար – Tsayg

Իրանի արտաքին գործերի նախարարությունը երկուշաբթի հայտարարել է, որ Թեհրանը վճարներ է գանձում Հորմուզի նեղուցով անցնող նավերից՝ «նավիգացիոն ծառայությունների» համար, բայց ոչ երթուղու իրական օգտագործման: «Մատուցվող ծառայությունները ներառում են նավարկություն, ինչպես նաև Հորմուզի նեղուցում, Պարսից ծոցում և Օմանի ծովում շրջակա միջավայրի պաշտպանության համար անհրաժեշտ միջոցառումներ, և այս ամենը պահանջում է որոշակի վճարներ»,- ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ բացատրել … Read more

Չինաստանում տեղի է ունեցել ածխահանքի խոշորագույն վթարներից մեկը. կան զոհեր – Tsayg

Չինաստանի հյուսիսում գտնվող ածխահանքում գազի պայթյունի հետևանքով զոհվել է առնվազն 82 մարդ, ևս ինը մարդ համարվում է անհետ կորած։ Այդ մասին հայտնում է Սինհուան։ Պայթյունը տեղի է ունեցել ուրբաթ ուշ երեկոյան։ Գործակալության տվյալներով՝ միջադեպի պահին հանքի տակ գտնվել է 247 աշխատակից։ Նշվում է, որ Չանչժի քաղաքի շրջանի հանքավայրում արձանագրվել է ածխածնի մոնօքսիդի՝ շմոլ գազի թույլատրելի … Read more

722 շրջանավարտ և անմոռանալի տոն․ «Վերջին զանգը» Ախուրյանում – Tsayg

Արդեն երկրորդ տարին անընդմեջ Ախուրյանի համայնքապետարանի ջանքերով մեծ շուքով ու առանձնահատուկ ջերմությամբ նշվող «Վերջին զանգը» դարձել է գեղեցիկ ավանդույթ, որին անհամբեր սպասում են ոչ միայն շրջանավարտները, այլև համայնքի բազմաթիվ բնակիչներ ու հյուրեր։

Թուրքիան ռազմական օդուժով աշխարհում 8-րդն է – Tsayg

«Global Firepower» վերլուծական կենտրոնը հրապարակել է ռազմաօդային ուժերի վերաբերյալ 2026 թվականի համաշխարհային զեկույցը, որտեղ երկրների վարկանիշը հաշվարկվել է ըստ նրանց ռազմական ինքնաթիռների և ուղղաթիռների քանակի ու մարտական կարողությունների: Ըստ զեկույցի՝ Թուրքիան իր ունեցած 1.101 միավոր ռազմաօդային տեխնիկայով (կործանիչներ, ուղղաթիռներ, օժանդակ օդային տեխնիկա) զբաղեցնում է աշխարհում հզոր օդուժ ունեցող առաջատար 10 երկրների շարքում: Զեկույցում առանձնակի շեշտվում … Read more

Ապրիլին Հայաստանում ՏԱՑ-ի հավելաճը կազմել է 7.1% – Tsayg

2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) հավելաճը կազմել է 7.1%, իսկ նախորդ ամսվա համեմատ՝ 6%: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Դիտարկվող ժամանակահատվածում նախորդ տարվա համեմատ տնտեսության ճյուղերն աճել են հետևյալ կերպ. շինարարություն՝ 24.7%, արդյունաբերություն՝ 11.7%, ծառայություններ՝ 9.1%, առևտրի շրջանառություն՝ 0.1%։ 2026 թ. ապրիլին նախորդ տարվա նույն … Read more

ՀՌՀ ներկայացուցիչները մասնակցել են ընտրարշավների ընթացքում ատելության խոսքի և սեքսիզմի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

ՀՌՀ մոնիթորինգի և վերահսկողության վարչության պետ Լիաննա Դոխիկյանը և ՀՌՀ իրավաբանական և լիցենզավորման վարչության գլխավոր իրավաբան Աննա Հովհաննիսյանը մայիսի 20-ին մասնակցել են Եվրոպայի խորհրդի և ՀՀ ՄԻՊ աշխատակազմի համատեղ կազմակերպած ՀՀ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ ատելության խոսքի և սեքսիզմի դեմ … Read more

Քրեական ոստիկանների համագործակցված բացահայտումը․ մեքենայում հայտնաբերվել է մեկ կիլոգրամից ավելի մարիխուանա – Tsayg

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչությունում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ իրացնելու նպատակով մաքսանենգ ճանապարհով առանձնապես խոշոր չափերի տարբեր տեսակի թմրամիջոցներ պետք է տեղափոխվեն Հայաստան: ՆԳՆ ոստիկանությունից հայտնում են, որ հետագա միջոցառումները ձեռնարկվել են Քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչության ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների հետ։ Մայիսի 6-ին՝ ժամը 17:20-ին, … Read more