Պետքարտուղարության հայտարարությունը Ռուբիոյի՝ Հայաստան այցի վերաբերյալ – Tsayg

ԱՄՆ պետքարտուղարն ու Հայաստանի արտգործնախարարը քննարկել են Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացը, «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագիծը և Հայաստանում կայանալիք ընտրությունները՝ ասված է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թոմի Փիգոտի տարածած հաղորդագրության մեջ: «Ղեկավարները հայտարարել են TRIPP-ի վերաբերյալ երկկողմ շրջանակային համաձայնագրի մասին և ստորագրել Ռազմավարական գործընկերության կանոնադրությունը և Կարևորագույն հանքանյութերի մասին փոխըմբռնման հուշագիրը: Այս փաստաթղթերը խորացնում … Read more

Կառավարությունը կնախաձեռնի ՀԷՑ բաժնետոմսերի՝ հանրության գերակա շահ ճանաչելու և օտարելու (պետականացնելու) գործընթաց

Նախօրեին՝ մայիսի 25-ին, լրացավ ՀՀ վարչական դատարանի կողմից կիրառված հայցի ապահովմամբ սահմանված ժամկետը, որի ընթացքում ՀՀ կառավարության առաջարկի հիման վրա պետք է տեղի ունենար «ՀԷՑ» ՓԲԸ բաժնետերերի կողմից Ընկերության 100% բաժնետոմսերի՝ Կառավարության հետ համաձայնեցված կարգով օտարում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀԷՑ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը՝ նշելով, որ ՀՀ կառավարության կողմից նախաձեռնվելու է … Read more

Անվտանգ սննդամթերք երեխաների, տարեցների և խնամքի կարիք ունեցող անձանց համար․ ՍԱՏՄ – Tsayg

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների շուրջօրյա և ճգնաժամային խնամք ու դաստիարակություն, ինչպես նաև տարեց և հաշմանդամություն ունեցող անձանց շուրջօրյա խնամք իրականացնող մի շարք հաստատություններում։ Վերահսկողական միջոցառումներին հետևել է նաև Տեսչական մարմնի ղեկավար Տիգրան Պետրոսյանը: Վերահսկողական այցերի նպատակը նշված կազմակերպություններում սննդամթերքի անվտանգության պահանջների պահպանման … Read more

Ռուսաստանը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը. Զախարովա

Ռուսաստանը մտադիր է զարգացնել Հայաստանի հետ տնտեսական և հումանիտար համագործակցությունը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան՝ հավելելով՝ Մոսկվան ցանկանում է լուծել տարածաշրջանում անվտանգության հետ կապված հարցերը փոխադարձ հարգանքի հիման վրա: Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի ճակատագրի համար անհանգստացել է ոչ թե խոսքերով, այլ իրականացրել է քաղաքականություն՝ ուղղված հանրապետության զարգացմանը:

Ժողովրդական ու աշուղական երգերով․ Մոնիկա Նազարյան և Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբ

40-ամյա ստեղծագործական ուղին նոր շնչով ու նոր ծրագրերով նշող Գյումրու ժողովրդական գործիքների պետական նվագախումբը շարունակում է երաժշտական տոն պարգևել գյումրեցիներին։ «Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախումբ – 40» խորագրով համերգաշարի շրջանակում նվագախմբի հետ մենահամերգով հանդես եկավ ժողովրդական երգչուհի Մոնիկա Նազարյանը

Կուսակցության օգտին քվեարկելու պայմանով համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք. ՀԿ

Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ  համապետական   ընտրություններին մասնակցող կուսակցություններից մեկը Սյունիքի մարզի Գորիս համայնքի տարածքային պատասխանատուն կուսակցության օգտին քվեարկելու պայմանով նույն համայնքի մի շարք ընտրողների խոստացել, ինչպես նաև տվել է ընտրակաշառք: Դեպքի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ, կատարվել են խուզարկություններ և վարութային … Read more

Հունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ. էկոնոմիկայի նախարարություն – Tsayg

Էկոնոմիկայի նախարարությունից հայտնում են, որ հունիսի 1-ից Ռուսաստանի Դաշնությունում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման համակարգը (Система подтверждения ожидания товаров (СПОТ), մանրամասները՝ Национальная система подтверждения ожидания товаров (СПОТ) – https://www.nalog.gov.ru/rn77/related_activities/spot/): Ըստ գերատեսչության՝ նոր կարգը վերաբերում է ԵԱՏՄ անդամ պետություններից, այդ թվում՝ ՀՀ-ից, դեպի ՌԴ ավտոմոբիլային տրանսպորտով ներմուծվող ապրանքներին։ Համակարգի շրջանակում հիմնական պարտավորությունները կրում է ռուսաստանյան ներմուծողը, … Read more

Լավրովը Ռուբիոյին տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական օբյեկտների – Tsayg

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հեռախոսազրույցում նրան տեղեկացրել է, որ Մոսկվան նախատեսում է համակարգված հարվածներ հասցնել Կիևում ռազմական թիրախների և որոշումների կայացման կենտրոնների՝ ի պատասխան ուկրաինական հարձակումների։ Լավրովը Ռուբիոյի ուշադրությունն է հրավիրել Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության վրա, որում խորհուրդ է տրվել, որ Միացյալ Նահանգները, Կիևում առաքելություններ ունեցող այլ … Read more

Երևանի շենքերից մեկում բնակարան է այրվում. դեպքի վայր են մեկնել 4 մարտական հաշվարկ, 1 ավտոսանդուղք – Tsayg

Մայիսի 26-ին՝ ժամը 12։05-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Գրիբոյեդով փողոցի շենքերից մեկում այրվում է բնակարան։ Այդ մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և փրկարարական ուժերի … Read more

Կադրային փոփոխություններ, ազատումներ ու նշանակումներ ՆԳՆ-ում և ենթակա ծառայություններում – Tsayg

Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի հրամաններով կադրային փոփոխություններ և նշանակումներ են կատարվել ՆԳ Նախարարությունում և ենթակա ծառայություններում։ Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն։ Նախարարի հրամաններով․ ՆԳ նախարարությունում՝ Գեորգի Այվազյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոնի պետ, Գոհար Բեգոյանը նշանակվել է ՆԳՆ Հանցավորության վիճակագրության և հետազոտական կենտրոնի պետ, Էդգար Նիկողոսյանը նշանակվել է ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման … Read more