Ամերիկացի զինծառայողները իրանական ԱԹՍ են խոցել Արաբական ծովում․ Reuters

ԱՄՆ զինված ուժերը խոցել են իրանական ԱԹՍ, որը մոտեցել էր Արաբական ծովում գտնվող «Աբրահամ Լինքոլն» ավիակիրին․ հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով անանուն պաշտոնյայի։ Լրատվական գործակալության տվյալներով՝ իրանական Shahed-139 անօդաչու թռչող սարքը ընթանում էր ավիակիրի ուղղությամբ․ այն խոցել է ամերիկյան F-35 կործանիչ։

Ադրբեջանի տարածքով ՀՀ ժամանեց ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը․ ադրբեջանական ԶԼՄ-ներ

Ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը ժամանեց ՀՀ Ադրբեջանի տարածքով․ գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Գնացքը տեղափոխել է 1746 տոննա բեռ։

Բանակի փոխարեն՝ աշխատանք հայրենիքում․ ո՞ր բուհերի ուսանողները կազատվեն ծառայությունից

Աշխարհի թոփ 50 համալասարանների շրջանավարտ Հայաստանի քաղաքացիները կազատվեն պարտադիր զինվորական ծառայությունից, եթե վերադառնան և առնվազն 3 տարի աշխատեն հայրենիքում: Ազգային ժողովում այս տարի քննարկված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծն ավելի վաղ պատմություն ունի: ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արտակ Զաքարյանը նշում է, որ դեռևս 2018 թվականի ապրիլի 12-ին Կառավարությունը որոշում էր կայացրել … Read more

Եթե մենք ունենանք բաց սահմաններ, ու տեղի ունենա ապրանքների ազատ տեղաշարժ, դա դրական ազդեցություն կունենա մեզ վրա․ ԿԲ նախագահ

Եթե մենք ունենանք բաց սահմաններ, ու տեղի ունենա ապրանքների ու ծառայությունների ազատ տեղաշարժ՝ ներմուծումների ու արտահանումների տեսքով,  դա դրական ազդեցություն կունենա մեզ վրա․ այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Ինչ վերաբերում է հարցին, թե հարևան երկրներից ապրանքների ներմուծումը, ապաշրջափակումն ինչպես կարող են ազդել գների վրա, նա պատասխանեց, որ դեռ նման … Read more

Կարևոր է 4 հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը․ Դավիթ Խուդաթյանի ասուլիսը՝ կետերով

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել՝ անդրադառնալով մի շարք հարցերի։ Ասուլիսի առանցքային կետերը ներկայացնում ենք ստորև․ Ատոմակայանի տիպը պիտի լինի մոդուլային, բայց մոդելի ընտրության հետ կապված վերջնական որոշում չունենք: Մեզ համար առաջնահերթություն է մեր չորս հարևանների հետ էլեկտրահամակարգերի սինքրոն միացումը։ Իրանի հետ էներգետիկ ոլորտում ունենք հրաշալի համագործակցություն, նախորդ տարվա … Read more

TRIPP-ը կարող է խթանել գործակցությունը, բայց այն կարող է նաև դառնալ ճնշման գործիք․ The Washington Stand

Վաշինգտոնից վերջերս հնչած հայտարարություններն ընդգծեցին ԱՄՆ-ի միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության շրջանակը, որը գովազդվում է որպես Հարավային Կովկասում կայունության հասնելու քայլ: Համաձայնագրի կենտրոնում է առաջարկվող տարանցիկ երթուղին: Այն հայտնի է որպես «Թրամփի երթուղի» (TRIPP), որը կապում է Ադրբեջանը Նախիջևանի էքսկլավի հետ՝ պատմականորեն հայկական շրջան, որտեղ ջնջվել է հայկական քրիստոնեական ժառանգությունը. գրել է The Washington … Read more

Արշակ սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ

Մայր Աթոռի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ. հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։ Դատավոր Կարեն Ֆարխոյանի նախագահությամբ, որոշեց ևս երկու ամսով երկարաձգել Արշակ սրբազանի կալանքը։ Բաբայանի խոսքով՝ դատարանը թույլատրել է Արշակ սրբազանի քրոջ երեխաներին տեսակցել նրան։

ՌԴ-ն բացահայտորեն իր հայ գործընկերներին է փոխանցում ԵՄ-ի հետ մերձեցման վերաբերյալ իր գնահատականները․ ԱԳՆ

Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով, և Մոսկվան աջակցում է Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին։ Այս մասին նշվել է ՌԴ ԱԳՆ հայտարարությունում։ «Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ բոլոր իրավունքներով և պարտավորություններով։ Մենք աջակցում ենք Երևանի լիիրավ մասնակցությանը կազմակերպության աշխատանքներին, քանի որ այն երկրի անվտանգության անբաժանելի մասն է»,- նշել է դիվանագիտական գերատեսչությունը։ Մոսկվան … Read more

ՌԴ-ն չի թողնում իր ավանդական դաշնակիցներին, այդ թվում` Հայաստանին. ԱԳՆ

Ռուսաստանը չի թողնում իր ավանդական դաշնակիցներին՝ Հայաստանին, Սիրիային, Վենեսուելային և Իրանին, Միացյալ Նահանգների ողորմածությանը․ հայտարարել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարությունը։ «Իհարկե, մենք չենք կարող համաձայնվել այս մոտեցման հետ։ Ռուսաստանը հավատարիմ է մնում իր միջազգային պարտավորություններին իր գործընկերների նկատմամբ՝ բոլոր հանգամանքներում», – հայտարարել է ՌԴ ԱԳՆ-ն։

Մոդին համաձայնել է դադարեցնել ՌԴ-ից նավթի գնումները․ Թրամփ

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը և անցնել Միացյալ Նահանգներից և, հնարավոր է, Վենեսուելայից վառելիքի ներկրմանը․ հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Հնդկաստանի առաջնորդի հետ հեռախոսազրույցից հետո։ «Մենք շատ բանի մասին խոսեցինք, այդ թվում՝ առևտրի և Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև պատերազմի ավարտի մասին․ նա համաձայնել է դադարեցնել ռուսական նավթի գնումը և … Read more