«Թրամփի երթուղու» իրականացումը կախված է խաղաղության պայմանագրի վավերացումից և ՀՀ-ում քաղաքական իրավիճակից.Lenta.ru

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցը Հարավային Կովկաս նշանավորում էր աջակցություն Երևանի և Բաքվի ներկայիս կուրսին․ Lenta.ru-ի հետ զրույցում նշել է քաղաքագետ Նիկոլայ Սիլաևը։ Նրա խոսքով՝ պաշտոնական հայտարարություններից այն կողմ գործնական արդյունքներ չպետք է ակնկալել։ Հարաբերությունների երկարաժամկետ դինամիկան որոշվում է ոչ թե անհատական այցելություններով, այլ համակարգված աշխատանքով։ Քաղաքագետը նաև ընդգծել է, որ ատոմային էներգիայի ոլորտում … Read more

The Washington Post-ը հեռացրել է Վենսի և «ռուսական» Հարավային Կովկասի մասին գրառումը

The Washington Post-ը սոցիալական ցանցերում գրել է փոխնախագահ Ջեյ Դի Վենսի՝ Հայաստան և Ադրբեջան կատարած այցի մասին՝ Հարավային Կովկասն անվանելով «ռուսական»։ Ավելի ուշ առանձին գրառմամբ թերթն ընդունել է սխալը և հայտարարել, որ ջնջել է գրառումը։ «Ուղղում. այս գրառման նախորդ տարբերակում Հարավային Կովկասը սխալմամբ նշվել էր որպես Ռուսաստանի մաս։ Այս տարածաշրջանը, որը ներառում է Հայաստանի, Վրաստանի … Read more

Մեզ ժողովուրդը չմերժեց, դո՛ւ ռմբահարեցիր ու բանտարկեցիր մարդկանց. Բագրատ սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն այսօր իր ու իր աջակիցների գործով դատական նիստին անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Հանրային ՀԸ-ի եթերում հնչեցրած մտքերին։ Նա ասաց, որ իրենց իրավունքները պաշտպանված չեն, որովհետև Փաշինյանն ուղիղ եթերում կարդաց հոդված, որով զբաղվում են իրավապահ մարմինները։ «Ասում են՝ ռադիկալ իսլամիզմի են նման, պետություն են՝ պետության մեջ։ Սա ասում է մեկը, որ տոտալ աղանդավորական գործունեությամբ … Read more

TRIPP-ն ընդմիշտ կփոխի Հարավային Կովկասը․ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցն ամուր հիմք դրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության և ընդհանուր տնտեսական աճի համար․ գրել է ԱՄՆ պետքարտուղարի տնտեսական հարցերով տեղակալ Ջեյքոբ Հելբերգը, որն ուղեկցել է Վենսին Հարավային Կովկաս կատարած նրա շրջագայության ժամանակ։ «Ակնհայտ է, որ Թրամփի վարչակազմի միջազգային խաղաղության և բարգավաճման ուղին (TRIPP) ընդմիշտ կփոխի տարածաշրջանը։ ԱՄՆ փոխնախագահ Ջ.Դ. Վենսի … Read more

Ինչպե՞ս կարող է Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի թեկնածու. մեկնաբանում են սահմանադրագետները

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն Սամվել Կարապետյանն է.  այսօր հայտարարել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։ Իսկ ինչպե՞ս կարող է երկքաղաքացի Սամվել Կարապետյանն առաջադրվել վարչապետի թեկնածու․ մեկնաբանում են սահմանադրագետները․ Սիրանուշ Սահակյան․«Հայաստանի Հանրապետության սահմանադրությամբ նախատեսված է փոփոխությունների 3 ռեժիմ։ Նախ՝ գոյություն ունեն անփոփոխելի հոդվածներ, երկրորդը՝ կան գլուխներ և հոդվածներ, որոնք կարող են փոփոխվել բացառապես հանրաքվեի … Read more

Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ և լուրջ առաջնորդ․ Նարեկ Կարապետյանի ելույթը՝ կետերով

«Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջին համագումարին իր ելույթում անդրադարձավ քաղաքական տարբեր հարցերի։ Կարապետյանի ելույթը կետերով ներկայացնում ենք ստորև․ Ով իշխանության է գալիս, չի ուզում թողնել այդ աթոռը։ Ժողովուրդը իշխանության գերն չէ, և յուրաքանչյուր իշխանություն, երկրորդ ժամկետից հետո, չպետք է կառչի աթոռից։ Ժամանակն է, որ մեր երկիրն ունենա ուժեղ, կուշտ և … Read more

«Հաղթանակ» դաշինքի 6 անդամի և աջակցի նկատմամբ տնային կալանք ու բացակայելու արգելք է կիրառվել

«Հաղթանակ» կուսակցությունների դաշինքի 6 անդամների ու աջակիցների նկատմամբ կիրառվել է տնային կալանք, գրավ և բացակայելու արգելք․ ABC Media-ին հայտնել են Քննչական կոմիտեից։ Հիշեցնենք, որ երեկ առավոտյան Վաղարաշապատում ընդդիմադիր հայացքներ ունեցող անձանց տներում խուզարկություններ էին։ «Անհասկանալի մթնոլորտ է ստեղծվել, երբ ընտրություններից 4-5 ամիս հետո նոր որոշում են․․․Կարծում եմ՝ սա ՔՊ-ական վախերն են, վախերն են Վաղարշապատից, ինձ … Read more

Ո՞վ է Թուրքիայի նախագահի հնարավոր իրավահաջորդը

Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի քան երկու տասնամյակ գերիշխող դիրք է գրավել թուրքական քաղաքականության մեջ, և իրավահաջորդության թեման երկար ժամանակ տաբու է եղել երկրում։ Սակայն, կարծես թե, ի հայտ է գալիս նրա իրավահաջորդի մեկ հավանական թեկնածու․ գրում է Bloomberg գործակալությունը։  Նշվում է, որ մի երկրում, որտեղ ամեն ինչ կազմակերպվում է Էրդողանի և նրա մերձավոր շրջապատի կողմից, … Read more