Սևանում դանակահարության հետևանքով 20-ամյա երիտասարդ է մահացել․ Shamshyan.com

Այսօր՝ փետրվարի 21-ին, սպանություն է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Գեղարքունիքի վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ դանակահարված վիճակում Սևանի բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի. հայտնում է Shamshyan.com-ը։ Արդեն հիվանդանոցում բժիշկները քրեական ոստիկաններին հայտնել են, որ վիրավորը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում և … Read more

S&P Global Ratings-ը վերանայել է Հայաստանի վերաբերյալ կանխատեսումը՝ փոխելով այն «դրական»-ի

S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար 2026-ին կանխատեսում է ՀՆԱ-ի 5.3 տոկոս աճ, իսկ 2026-ին՝ 4.8 տոկոս: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ գործակալությունը վերանայել է Հայաստանի իր կանխատեսումը: 2026 թվականի փետրվարի 20-ին S&P Global Ratings-ը վերանայել է Հայաստանի վարկանիշի իր կանխատեսումը՝ «կայուն»-ից դարձնելով «դրական»։ Միաժամանակ, գործակալությունը հաստատել է երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկային վարկանիշները՝ արտարժույթով և … Read more

Աջափնյակի կրակոցներից մեկ ամիս առաջ օպերատիվ աշխատանք է կատարվել, բայց զենք չի հայտնաբերվել․ «Հետք»

«Հետք»-ի տեղեկություններով շուրջ մեկ ամիս առաջ Քրեական ոստիկանության աշխատակիցները ավելին քան 30 անձանց ոստիկանական բաժիններ են տարել, խուզարկություններ իրականացրել։ Այդ շրջանակի մեջ են եղել նաև Աջափնյակի հայտնի դեպքի մասնակիցները։ Այս անձանցից շուրջ 10 հոգի բերման է ենթարկվել ոստիկանություն, նրանց թվում է եղել օրեր առաջ կրակոցներ արձակած անձը։ Սակայն, արգելված իրեր չեն հայտնաբերվել։ ՆԳՆ-ից հաստատեցին մեր … Read more

Մի՛ վախեցեք մահից, պատրա՛ստ եղեք  դրան և որևէ ձևով մի՛ արագացրեք այն․ Ռուբեն Վարդանյան

Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ  Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն և իր ընտանիքին,  ինչպես նաև կարդացել է Իմադ ադ-Դին Նասիմիի փիլիսոփայական տողերը՝ իր մեկնաբանությամբ և կիսվել  կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը՝ ավելի քան 21,000 ժամ բանտարկությունից հետո։ Ստորև ներկայացվում է Ռուբեն Վարդանյանի … Read more

Թբիլիսին նվազեցրել է Ադրբեջանից Հայաստան վառելիքի տեղափոխման սակագները

Վրաստանի տարածքով Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխումն ավելի էժան է դարձել․ այս մասին հայտնում է Sputnik գործակալության վրացական ծառայությունը՝ հղում անելով Վրաստանի Էկոնոմիկայի նախարարությանը։ Վրաստանը Ադրբեջանից Հայաստան նավթամթերքի տեղափոխման համար սահմանել է խորհրդանշական գին։ Սակագները քննարկման հիմնական թեման են եղել էկոնոմիկայի նախարար Մարիամ Կվրիվիշվիլիի և Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանի միջև Երևանում կայացած … Read more

Արտառոց միջադեպ Գյումրիում․ 4 -5 հոգի մեքենայից իջնելով՝ դանակահարել են կանգառում կանգնած երիտասարդի. Aravot.am

Aravot.am-ի տեղեկություններով, երեկ կեսօրին Գյումրու կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել․ կանգնել է մի մեքենա, որից 4-5 հոգի դանակներով զինված իջնելով ՝ հարձակվել են կանգառում կանգնած մի երիտասարդի վրա՝ նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել … Read more

Երևանի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են

Մայրաքաղաքի շուրջ 40 հասցեներում խուզարկություններ են ընթանում. տեղեկությունը ABC Media-ի հետ զրույցում հայտնեցին ՆԳՆ-ից։ Իսկ Քննչական կոմիտեից ABC Media-ին հայտնեցին, որ քննչական գործողությունները կապված են փետրվարի 18-ին Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի, խուլիգանության, հրազենի ապօրինի շրջանառության դեպքերի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության հետ: Հիշեցնենք, որ երեկ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր … Read more

ԱՄՆ Գերագույն դատարանը Թրամփի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը հակաօրինական է ճանաչել

Միացյալ Նահանգների Գերագույն դատարանն արձանագրել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը խախտել է դաշնային օրենքը՝ միակողմանիորեն մաքսատուրքեր սահմանելով աշխարհի երկրների մեծ մասի նկատմամբ․ հաղորդում է CNN-ը։ Հօգուտ վճռի կայացման քվեարկել է 6 դատավոր, իսկ 3-ը՝ դեմ։ «Նախագահը պնդում է, որ ունի անսահմանափակ չափի, տևողության և շրջանակի միակողմանի մաքսատուրքեր սահմանելու արտագարկ լիազորություն », – նշել է դատարանի … Read more

Աջափնյակում հնչած կրակոցների գործով կա 1 անձի ձերբակալման որոշում

Աջափնյակի կրակոցների գործով քրեական վարույթի շրջանակում 1 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել․ ABC Media-ին հայտնեցին Գլխավոր դատախազությունից։ Ձերբակալման որոշում է կայացվել: Հիշեցնենք, որ օրեր առաջ Աջափնյակ վարչական շրջանում կրակոցներ էին հնչել, վիրավորվել էր 6, մահացել՝ 1 մարդ։

ԱՄՆ-ն Բաքվի ու Երևանի համար դառնում է ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության նշանակալի այլընտրանք․ Fitch Solutions

ԱՄՆ-ի նախաձեռնած TRIPP նախագիծը գրավել է ներդրողների ուշադրությունը․ նշվում է Fitch Solutions միջազգային վերլուծական ընկերության կանխատեսման մեջ։ Կազմակերպության տվյալներով՝ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը մտել է իրականացման նախնական փուլ, ինչպես նաև տարածաշրջանում ԱՄՆ-ի աշխարհառազմավարական ներկայության աճը մեծացրել է նոր տարանցիկ նախագծերի նկատմամբ հետաքրքրությունը։ TRIPP-ը, որ Հայաստանի միջոցով կկապի Ադրբեջանը Նախիջևանի հետ, կարող է զգալիորեն … Read more