«Պայքարը շարունակվում է» կարգախոսով տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի նախաշեմին՝ ապրիլի 23-ին, Երևանում տեղի կունենա ամենամյա Ջահերով երթը դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։ Այս տարի երթն անցկացվում է «Պայքարը շարունակվում է» կարգախոսի ներքո՝ խորհրդանշելով հայ ժողովրդի անկոտրում կամքն ու արդարության համար մղվող աննահանջ պայքարը։ Երթուղին. Հանրապետության հրապարակ Ամիրյան փողոց Մաշտոցի պողոտա Բաղրամյան պողոտա Կիևյան փողոց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր Ցեղասպանության ճանաչման և դատապարտման գործընթացը … Read more

Գյումրիում ստորագրահավաք է սկսվել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով

Գյումրիի Սուրբ Յոթվերք եկեղեցու բակում սկսվել է ստորագրահավաք՝ տնային կալանքի ենթարկված Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին ազատ արձակելու պահանջով։ Ստորագրահավաքի նպատակն է վերացնել Միքայել Սրբազանի նկատմամբ կիրառված խափանման միջոց տնային կալանքը, դադարեցնե՛լ նրա նկատմամբ իրականացվող ապօրինի քրեական հետապնդումը։

Հերթական մահվան դեպքը ՊՆ զորամասերից մեկում, 19-ամյա զինվորը հոսպիտալ տեղափոխելու ճանապարհին մահացել է

Այսօր՝ ապրիլի 14-ին, հերթական մահվան դեպքն է տեղի ունեցել ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկում։ Հայտնում է shamshyan.com-ը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 16։00-ի սահմաններում զինվորական հոսպիտալ («Մուրացան») տեղափոխելու ճանապարհին զինվորը մահացել է։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով հոսպիտալ են ժամանել ՀՀ ռազմական ոստիկանության և ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի բարձրաստիճան սպաներ, ովքեր պարզում են դեպքի հանգամանքները։ Գ․ … Read more

Այս քայլը հերթական ոտնձգություն է Հայոց Եկեղեցու ինքնավարության և Ամենայն Հայոց Կաթողիկոսի կանոնական իրավասությունների նկատմամբ

ՀՀ վարչապետի 2026 թ. մարտի 27-ի որոշմամբ Արման Սարոյանը (նախկին Գևորգ եպիսկոպոսը) նշանակվել է «Ներման հարցերի քննարկման խորհրդակցական հանձնաժողովի» անդամ՝ որպես Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներկայացուցիչ։  Սույն նշանակումը, որը կատարված է առանց Հայ Առաքելական Եկեղեցու համաձայնության, անընդունելի է ու անօրինական, ինչպես նաև խախտում է ՀՀ օրենսդրությունը։ Պետական կամ որևէ այլ կառույցում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու … Read more

Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև

Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև, որոնք Երուսաղեմ են ժամանել՝ Սուրբ Լույսի իջնելու արարողությանը մասնակցելու համար։ Ուխտավորների առաջին խումբն արդեն տաճարում է․ նրանք սպասում են Սուրբ Լույսի հայտնությանը: Այն իջնում է Քուվուկլիայի մեջ. դա տաճարի կենտրոնում գտնվող մատուռ է, որտեղ գտնվում է Տիրոջ Գերեզմանի քարայրը: Հենց այնտեղ է պահվում բոլոր քրիստոնյաների համար սրբազան … Read more

Դատարանի որոշման հիման վրա Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման

Փաստաբան Արա Զոհրաբյանը տեղեկացնում է՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ կիրառված խափանման միջոցը ենթակա է վերացման. «Ինչպես գիտեք, ՀՀ քննչական կոմիտեն (քննիչ Արա Ավագյան) 14.02.2026թ. որոշում էր կայացրել և Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառել էր բացակայելու արգելքը: Այդ արգելքի, ինչպես նաև ժամանակավոր Վրաստան մեկնելու թույլտվությունը քննիչի կողմից մերժելու պատճառով Ամենայն Հայոց Կաթողիկոսը չէր … Read more

«Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակում ՀՀ 20 քաղաքացիներ ժամանել են Ադրբեջան

2026 թվականի ապրիլի 10-ից 12-ը Ադրբեջանում կկայանա Ադրբեջանի և Հայաստանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հետ հաջորդ երկկողմ կլոր սեղանը «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության շրջանակներում։ Հանդիպման օրակարգում ներառված են խաղաղության գործընթացի ներկա վիճակի, «Խաղաղության կամուրջ» նախաձեռնության մասնակիցների գործունեության և նրանց նվաճումների, ինչպես նաև տարածաշրջանում ստեղծված իրավիճակի քննարկումները։ Ադրբեջանական կողմի մասնակիցներն են՝ Ֆարհադ Մամեդով – համակարգող, Հարավային Կովկասի … Read more

Լեմկինի ինստիտուտը կոչ է անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում

Ցեղասպանության կանխարգելման Լեմկինի ինստիտուտը միացել է Հայաստանի և ողջ աշխարհի բազմաթիվ գիտնականներին, որոնք դատապարտում են Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (ՀՑԹԻ) նախկին տնօրեն, դոկտոր Էդիտա Գզոյանի հարկադիր հրաժարականը:  «Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին անհապաղ վերականգնել Գզոյանին իր պաշտոնում և երաշխավորել ՀՑԹԻ-ի ակադեմիական ազատության իրավունքը: Աշխարհում, որտեղ ցեղասպանության հիշողությունը հարձակման տակ է, և որտեղ ցեղասպանության կանխարգելման նախագիծը … Read more

Կրшկոց է հնչել Էկոնոմիկայի նախարարությունում, կա վիրшվոր

Այսօր կրակոց է հնչել  Էկոնոմիկայի նախարարությունում։ Ժամը 18։00-ի սահմաններում Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նշված վայրից Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց է տեղափոխել մի քաղաքացու։ Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ այս պահին դեպքի վայր և հիվանդանոց են մեկնել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժնի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր … Read more

Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչաhեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ

Դավիթ Մինասյանին տեղափոխել են Նաիրի ԲԿ, շնչահեղձություն ունի, եղունգները սկսել է սևանալ:  Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է փաստաբան Լուսինե Մարտիրոսյանը: «Երեկ կեսօրին պաշտպան Էլբակյանը այցելել էր Դավիթին, նկատել էր, որ լավ չի զգում իրեն, գլխացավեր ու շնչահեղձություն ունի: Երեկոյան ուշ ժամի նորից այցելեցինք, էլի գանգատներ ուներ: Առավոտյան մեզ տեղեկացնում են, որ իրեն Աբովյան … Read more