Անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Երկրորդի կողքին. Գուգարաց թեմ

Մենք` Գուգարաց թեմի քահանաներս, ի գլուխ ունենալով թեմակալ առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպս. Հակոբյանին, անվերապահ կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի, նրա զինվորյալ Միաբանության և ուխտապահ հոգևորականության, Սուրբ Թադեոս եւ Բարդուղիմեոս առաքյալների կողմից հաստատված, Սրբազան հայրապետերով մեզ հասած առաքելաշավիղ  և ազգընտիր Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողքին. Տեր Օհան Ավ.քհն. Լուսարարյան, Տեր Վահան Ավ.քհն. … Read more

Շիրակի թեմի հոգևորականաց դասը հայտարարություն է տարածել․Լուսանկար

Մենք՝ ներքոստորագրյալներս՝ Շիրակի թեմի հոգևորականաց դասը, հայտարարում ենք, որ հիմա և միշտ, մեր կոչումին վայել, անշեղորեն կանոնական Սուրբ Պատարագ ենք մատուցելու և, մեր հավատարմությամբ առ Միածնաէջ Սուրբ Էջմիածին և նրա օրինավոր գահակալ՝ Ն.Ս.Օ.Տ.Տ.  Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոս, հիշատակելու ենք մեր Հայրապետի և թեմակալ առաջնորդ Բարձրաշնորհ Տ. Միքայել Արք. Աջապահյանի անունները:  Ի գիտություն մեր հավատավոր ժողովրդի … Read more

Նողկալի է անօրենների ոտնձգությունը Շիրակի թեմի առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչի չեն դիմել անգամ թուրքական զորքերը և բոլշևիկները

Նողկալի է անօրենների ոտնձգությունը առաջնորդանիստ եկեղեցու նկատմամբ, ինչի չեն դիմել անգամ թուրքական զորքերը 1918-ի և 1920-21-ի թուրքական օկուպացիայի ժամանակ, և ոչ էլ բոլշևիկները նույնիսկ 1937-38 թվականններին: Ասված է Արշակ, Բագրատ և Միքայել Սրբազանների՝ ՔԿՀ-ից տարածած հայտարարության մեջ։ «Ի պատասխան տիրադավների։ Տեղեկացանք, որ հայտնի անօրենները, իրենց գլխավորի ղեկավարությամբ՝ օգտագործելով իրենց կամակատար ուժային կառույցների միջոցները, անպատկառ հանդգնությամբ … Read more

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին երկրորդին

Մարսելի քաղաքապետ Բենուա Պայան հանդիպել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ «Այսօր առավոտյան ես մեծ պատիվ ունեցա քաղաքապետարանում ընդունելու Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին։ Ես հիշեցրի նրան այն պատմական, ամուր ու հավերժական կապերի մասին, որոնք միավորում են մեր քաղաքը հայ ժողովրդի հետ։ Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը»,- գրել է Պայանը։ Ավելի վաղ հայտնել … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում

Ն․ Ս․ Օ․ Տ․ Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական մեկօրյա այցով մեկնեց Շվեյցարիա, որից հետո երկօրյա այցով կլինի Մարսելում (Ֆրանսիա)։ Նորին Սրբությանը ուղեկցում են «Գարեգին Ա» կրթական կենտրոնի տնօրեն Տ․ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Մայր Աթոռի վարչատնտեսական բաժնի տնօրեն Տ․ Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը, Գևորգյան հոգևոր ճեմարանի տեսուչ Տ․ Շահե ծայրագույն վարդապետ … Read more