Սուրբ Հարության տաճարի դռները բացվել են ուխտավորների առջև, որոնք Երուսաղեմ են ժամանել՝ Սուրբ Լույսի իջնելու արարողությանը մասնակցելու համար։Ուխտավորների առաջին խումբն արդեն տաճարում է․ նրանք սպասում են Սուրբ Լույսի հայտնությանը: Այն իջնում է Քուվուկլիայի մեջ. դա տաճարի կենտրոնում գտնվող մատուռ է, որտեղ գտնվում է Տիրոջ Գերեզմանի քարայրը: Հենց այնտեղ է պահվում բոլոր քրիստոնյաների համար սրբազան այն սալաքարը, որի տակ եղել է Հիսուս Քրիստոսի գերեզմանը: