Գլխավոր դատախազության՝ ՊՆ-ի եւ Հայ առաքելական եկեղեցու գործարքն անվավեր ճանաչելու գործով դատական նիստը հետաձգվեց

Հակակոռուպցիոն դատարանում ըստ ՀՀ գլխավոր դատախազության հայցի` ընդդեմ ՀՀ պաշտպանության նախարարության եւ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու՝ գործարքն անվավեր ճանաչելու եւ անվավերության հետեւանքներ կիրառելու պահանջների մասին նախնական դատական նիստը այսօր սկսվեց ուշացումով, որից հետո հետաձգվեց պատասխանող կողմի ներկայացուցիչների բացակայության պատճառով։ Նիստի սկզբում հայցվորի ներկայացուցիչը առարկեց նիստից լուսանկարներ անելու մեր միջնորդության դեմ։ Դատարանը բավարարեց առարկությունը։ Լիլի Դրմեյան … Read more

Դատախազությունը տուրիստական 7 ընկերությունների տնօրենների մասին քրեական գործ է ուղարկել դատարան

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել հակամրցակցային գործունեության համար մեղադրվող տուրիստական 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական … Read more