Տեղեկատվական պատերազմը կարող է վերածվել քաղաքացիական իրական բախումների

Այսօր երեկոյան ժամը 17։00-ին հայկականության ժառանգությունից զրկված մի խումբ մարդիկ ՔՊ կրոնա-քաղաքական աղանդի առաջնորդի գլխավորությամբ մտադիր են գործնական քայլով պահանջել Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց ազգընտիր Վեհափառ Հայրապետի հրաժարականը՝ փաթեթավորելով այն թուրքական դիվանագիտությանը հատուկ կեղծ ու նենգ «հանգստի կոչել» դատարկաբանությամբ։ Պահանջել Ամենայն Հայոց Հայրապետի հրաժարականը նշանակում է պահանջել, որպեսզի հայ ժողովուրդը հրաժարվի քրիստոնեությունից։ Մնացած բոլոր … Read more

Եթե իշխանությունները Խաժակ սրբազանի խոսքը բարի մտոք ընկալեն, ապա Եկեղեցի-Պետություն հարաբերությունները ազգային շահերին համահունչ կարգավորելու նոր ճանապարհ կբացվի. Գենադի Մնացականյան

Վերջին մի քանի տարիների ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը ի հարկի և ըստ անհրաժեշտության բազմաթիվ պարզաբանումներ ու հայտարարություններ է տարածել սոցցանցերով և այլ լրատվամիջոցներով, որոնք հասանելի են եղել նաև այլ լեզուներով թարգմանված։ Դրանք առնչվել են հիմնականում Հայաստանում առկա խնդիրներին, մասնավորապես Եկեղեցի-Պետություն հարաբերություններում օր-օրի խորացող ճգնաժամի վերացման ու երկխոսության միջոցով խնդիրների լուծմանը։ Սակայն վերջերս ՀՀ վարչապետը … Read more

Ամենայն Հայոց Վեհափառ Հայրապետն ունի բավարար չափով համբերություն և իմաստություն՝ դիմագրավելու տարաբնույթ կրոնա-քաղաքական աղանդների եկեղեցահալած նկրտումներին․ Գենադի Մնացականյան

Հոգևորականների` քաղաքականությամբ զբաղվել չզբաղվելու մասին բազմաթիվ հրապարակումներ են եղել և թվում է` ամեն ինչ պարզ է, սակայն որոշ շրջանակների համար այդ թեման անընդհատ շահարկման նյութ է դառնում։ Նրանք հոգևորականությանը մեղադրում են քաղաքականությամբ զբաղվելու մեջ։ Արհեստականորեն առաջ քաշված այս թեման հիմնականում շահարկվում է իշխանական ու մերձիշխանական կեղծ քարոզիչների կողմից։ Եթե նկատի ունենանք միայն վերջին տարիների եկեղեցու … Read more

Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին Պետություն սիրելու դասեր տալը ուղղակի զավեշտալի

Կասկած չկա, որ եթե մի օր նորահայտ աղանդի առաջնորդը առավոտյան զարթնի և միացնի որևէ ադրբեջանական երաժշտություն, օրինակ՝ Զեյնաբ Յախյա գըզը Խանլարովայի երգերից որևէ մեկը և ղառի նշանով սեր խոստանա, ապա նույնքան հավանումներ ու պոզիտիվ մեկնաբանություններ կստանա իր «ստատուսի» տակ, որքան միշտ ստանում է։ Կարծում եմ, հավանումների և պոզիտիվ մեկնաբանությունների պակաս չի զգա տաղանդավոր աղանդավորը նաև … Read more

Փաստորեն հանդուրժեցինք Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը

Փաստորեն հանդուրժեցինք նաև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հերթական բռնազավթումը, որը տեղի ունեցավ 2025 թվականի դեկտեմբերի 7-ին ՀԱՍԵ Շիրակի թեմում։ Չեմ կարծում, որ աշխարհում կլինի մի հայ, նկատի ունեմ հայկական էություն ունեցող հայ, որի կրոնական զգացումը վիրավորված չլինի այդ փաստից, սակայն Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի համար, անշուշտ, այդ վիշտը նկարագրելու համար մեր … Read more

Հերթական Եկեղեցին պղծվեց ու այդպես ինչքա՞ն պետք է հանդուրժենք

Եվ այսպես, ՔՊ կրոնա-քաղաքական աղանդին հաջողվեց Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին բաժանել երկու մասի։ Ամեն դեպքում, այն երկու մասի է բաժանվում, եթե նույնիսկ մյուս Նվիրապետական Աթոռներում էլ գտնվեն տեսակետներ հայտնողներ։ Այդ երկու մասը բաղկացած է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին նվիրյալ և հավատարմության սրբազան ուխտը պահող ու անկոտրում հոգևորականներից՝ հայկական էությամբ բարեպաշտ իր հետևորդներով, որը, բնականաբար, մեծամասնությունն … Read more