Բոլորս բանկերին պարտք ենք․ ո՞վ ա մեր փոխարեն էդ մուծումներն անելու․ աշխատակից 

«Մենք ինչքանո՞վ ենք մեղավոր։ Հարկեր ունենք, վարկեր ունենք, բոլորս բանկերին պարտք ենք։ Ո՞վ ա մեր փոխարեն էդ մուծումներն անելու։ Ես ուզում եմ հասկանամ՝ բանվորը ի՞նչ մեղք ունի էս ամեն ինչի համար։ Թող արագ լուծում տան, ընթացք տան, մենք էլ աշխատենք, անցնենք մեր սովորական աշխատանքին»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու, կոնյակի … Read more

«Մուլտի Սթոունի» աշխատողները գնում են Երևան-Սևան ճանապարհը փակելու – Live News

«Մուլտի Գրուպ» կոնցեռնի կազմի մեջ մտնող «Մուլտի Սթոուն» քարամշակման գործարանի բողոքող աշխատակիցները դիմում են ծայրահեղ քայլերի։ Նրանք առավոտից դուրս են եկել բողոքի ակցիայի, պահանջելով բացել կապարակնքված աշխատավայրը և թույլատրել իրենց աշխատել, քանի որ հազարավոր ընտանիքներ ուղղակի մնացել են առանց ապրուստի միջոցների։ Մարդիկ տարբեր խնդիրներ ունեն, շատերը վարկեր ունեն, և հիմա զրկվել են մարելու հնարավորությունից։ Նրանք … Read more

Մենք պայքարելու ենք միահամուռ․ ավելի ուժգին ձևով ենք սկսելու պայքարը․ աշխատակից 

«Մեր պահանջն է, որ աշխատենք։ Մեկ շաբաթ է արդեն, որ չենք աշխատում, պարապուրդի մեջ ենք, ոչ մեկ ոչինչ հստակ չի ասում։ Մեր խնդրանքն է, որ բոլորս աշխատանքի վերադառնանք»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց Գագիկ Ծառուկյանին պատկանող գինու, կոնյակի կոմբինատի աշխատակիցներից մեկը։ Մանրամասն՝ տեսանյութում։  

Առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից․ պահանջում են վերաբացել գործարանը

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցներն այսօր բողոքի ակցիա են անցկացրել՝ պահանջելով վերաբացել արդեն մեկ շաբաթ փակ գործարանը։ Նրանք նշում են, որ անորոշության պատճառով չեն կարողանում ապահովել ընտանիքների եկամուտը և մարել վարկերը։ Ցուցարարների խոսքով՝ գործարանի փակման հետևանքով առանց աշխատանքի է մնացել շուրջ 1500 աշխատակից, և եթե իրավիճակը չլուծվի, պատրաստ են դիմել ավելի կոշտ քայլերի։ Նշենք, որ … Read more

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ

«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ – Live News Skip to content Որոնում Լրահոս «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ի աշխատակիցների բողոքի ակցիան. ՈՒՂԻՂ 13.07.2026 «Մուլտի սթոուն»-ի աշխատակիցները պահանջում են բացել կապարակնքված աշխատավայրը. ՈՒՂԻՂ 13.07.2026 Ի՞նչ է սարկոման. ոսկրային սարկոմաները առավել հաճախ ախտորոշվում են … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Գագիկ Ծառուկյանի հիմնարկների աշխատողներն ակցիաներ են անում

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են։ Աշխատակիցները պահանջում, են վերաբացել դրանք և թույլ տալ աշխատել։ Այս պահին ակցիա են անում «Փարավոն» համալիրի մոտ` «Փարավոն»-ի և «Մուլտի գրանդ»-ի աշխատակիցները, Ծաղկաձորի «Մուլտի ռեսթ»-ի և «Մուլտի ռեզորթ»-ի մոտ՝ նորաբաց հյուրանոցի ու ռեստորանի աշխատակիցները։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։

Գագիկ Ծառուկյանի նկատմամբ հնչեցված մեղադրանքները չեն հիմնավորվում օբյեկտիվ փաստերով․ փաստաբան

Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը փաստաթղթեր է հրապարակել՝ առնչվող իր պաշտպանյալի գործին։ Փաստաբանը հայտարարել է. «Ի պատասխան իշխանական մամուլում նախօրեին հրապարակված և ակտիվորեն տարածվող՝ Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների նամակի վերաբերյալ հարցադրումների՝ անհրաժեշտ եմ համարում ներկայացնել հետևյալ փաստերը։ Նամակի հեղինակ հանդիսացող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիները նախ իրենց երկրում հանցագործության վերաբերյալ հաղորդում են ներկայացրել իրենց տնօրեն Համլետ … Read more

Առգավել են «Եվրոմոթորսի» բոլոր աշխատակիցների անձնական հեռախոսները․ Աբրահամ Դանագոզյան

«Եվրոմոթորս» ընկերության տնօրեն Աբրահամ Դանագոզյանը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի աջակցության հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում զորակցություն է հայտնել Ծառուկյանին և անհիմն համարել ընկերության նկատմամբ իրավապահների գործողությունները։ Դանագոզյանը նշել է, որ «Եվրոմոթորսը» BMW և Mini ավտոբրենդների պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում, որն զբաղվում է մեքենաների վաճառքով, պահեստամասերի ներկրմամբ ու տեխնիկական սպասարկմամբ։ Նա ընդգծել է, … Read more

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | «Օլիմպավանի» աշխատողների և հաճախորդների բողոքի ակցիան

Գագիկ Ծառուկյանին պատկանող և այս պահին կապարակնքված մի շարք ձեռնարկությունների մոտ ակցիաներ են՝ ի աջակցություն ԲՀԿ կալանավորված առաջնորդի։ Ուղիղ հեռարձակումը «Օլիմպավան» մարզական կենտրոնից է։ Մանրամասները՝ ուղիղ հեռարձակմամբ։