Նա ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է․ Կրոս — Armsport.am

Մադրիդի «Ռեալի» և Գերմանիայի հավաքականի նախկին կիսապաշտպան Թոնի Կրոսը նշել է, թե ում է համարում ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչը։

«Անչելոտին ֆուտբոլի պատմության լավագույն մարզիչն է։ Կառլոն լավագույնն է աստղերով լի թիմեր ղեկավարելու հարցում», — Կրոսի խոսքերը մեջբերել է «Romario TV» YouTube ալիքը։

Հիշեցնենք, որ Կրոսը խաղացել է Անչելոտիի գլխավորությամբ «արքայական» ակումբում։ Իտալացի մասնագետն այժմ գլխավորում է Բրազիլիայի ազգային հավաքականը, որի ղեկավարությամբ «պենտակամպեոնները» որակավորվել են 2026 թվականի աշխարհի առաջնությանը։

Leave a Comment