Շաքիում ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ վիճակը կայուն է. նախարար

02 Հոկտեմբերի 2026, 11:15 Տուժած կնոջ առողջական վիճակը կայուն է, ստանում է անհրաժեշտ և վիճակին համարժեք բուժօգնություն. կյանքին սպառնացող վտանգ չունենք, այս մասին գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ «Երեխաների առողջական վիճակը գնահատվում է բավարար: Ստացել են անհրաժեշտ հոգեբանական և բժշկական օգնություն: Հարգելի´ լրագրողներ, հորդորս է հարգել բուժառուի և նրա ընտանիքի անձնական սահմանները, չխախտել … Read more

Ադրբեջանցու հարձակումից վիրավորված սյունեցի կնոջը տեղափոխել են Երևան

01 Հոկտեմբերի 2026, 22:20 Ադրբեջանցու հարձակման հետևանքով վիրավորված Սյունիքի բնակչուհուն տեղափոխել են Երևան։ Այս մասին Alpha News-ին հայտնել են ՀՀ առողջապահության նախարարությունից։ «Որոշակի ծառայություն կա, որը Սիսիանի ԲԿ-ն չի կարողացել տրամադրել, սակայն այլ մանրամասներ հայտնել չենք կարող։ Վիճակը կայուն է, գիտակցությունը տեղն է»,– նշել են գերատեսչությունից։

Շաքիում ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ կյանքին վտանգ չի սպառնում․ ԱՆ

01 Հոկտեմբերի 2026, 17:39 Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։ Գերատեսչության փոխանցմամբ՝ տուժածն ստանում է անհրաժեշտ ողջ բուժօգնությունը և գտնվում է բժիշկների մշտական հսկողության տակ։

80-ամյա կինը կրկին տեսնում է աշխարհը. Բորիս Աթոյանը վերականգնել է նրա տեսողությունը

14 Սեպտեմբերի 2026, 20:10 Պյատիգորսկում ակնաբույժները վերականգնել են 80-ամյա Նատալյա Ստեպանովնայի տեսողությունը, ով կաթվածից հետո երկու տարի ապրում էր կատարյալ խավարում: Նրա մի աչքը տեսողությունը կորցրել էր դեռ տասը տարի առաջ, իսկ մյուսն ախտահարված էր ծանր կատարախտով: Տարեց կինը հրաժարվել էր դաշնային կենտրոն տեղափոխվելու ուղեգրից, և Քաղաքային կլինիկական հիվանդանոցի ակնաբուժական բաժանմունքի վարիչ Բորիս Աթոյանը որոշում … Read more

14 քաղաքացի սննդային թունավորման ախտանիշներով դիմել է Արտաշատի ԲԿ

02 Օգոստոսի 2026, 15:40 Օգոստոսի 1-ի լույս 2-ի գիշերը սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով Արտաշատի բժշկական կենտրոն է դիմել 14 քաղաքացի։ Այս մասին հայտնում է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը (ՀՎԿԱԿ)։ Նախնական տվյալներով՝ բոլոր հիվանդները մասնակցել են Արտաշատի «Արմենիա» ռեստորանում անցկացված մկրտության արարողությանը։ Տասը բուժառու անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել, իսկ չորս երեխաներ … Read more

Նյու Յորքում արձանագրվել է «Բուրբոն» վիրուսով վարակման առաջին դեպքը

02 Օգոստոսի 2026, 15:20 Նյու Յորքում հայտնաբերվել է «Բուրբոն» վիրուսով վարակման առաջին դեպքը, որի դեմ պատվաստանյութ և հատուկ բուժում չկա, հայտնում է Fox News-ը։ Վիրուսը փոխանցվում է Amblyomma americanum տեսակի տզի (lonestar tick) միջոցով և, կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին կարող է ավելի լայն տարածում գտնել։ Ախտանիշները ներառում են բարձր ջերմություն, հոգնածություն, ցան, գլխացավ, մարմնի ցավեր … Read more

Ճոճկանի հարսանիքից հետո 22 մարդ սննդային թունավորման ախտանիշներով դիմել է հիվանդանոց

30 Հուլիսի 2026, 10:00 Լոռու մարզի Ճոճկան գյուղում տեղի ունեցած հարսանյաց հանդիսությունից հետո 22 քաղաքացի սննդային թունավորմանը բնորոշ ախտանիշներով դիմել է Տավուշի և Լոռու մարզերի բժշկական կենտրոններ։ Բոլոր հիվանդներին ցուցաբերվել է անհրաժեշտ բուժօգնություն, նրանց վիճակը գնահատվում է բավարար։ ՀՎԿԱԿ-ի տվյալներով՝ մի քանի բուժառուի մոտ հաստատվել է ստաֆիլակոկ, իսկ դեպքի առնչությամբ շարունակվում են լաբորատոր հետազոտությունները։

Վրաստանից տեղափոխված աղջիկ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում

26 Հուլիսի 2026, 12:38 Վրաստանի շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել վթարի հետևանքով տուժած աղջիկ երեխա: Բուժկենտրոնի հմուտ մասնագետների շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

Ապահովագրության պատճառով բուժիմնարկներում խառնաշփոթ է, աշխատավարձերն էլ կրճատվել են․ ի՞նչ են մտադիր անել բժիշկները

17 Փետրվար, 2026 21:24 Հիվանդանոցներում և պոլիկլինիկաներում խառնաշփոթ է․ ապահովագրության պայմանագրերն ու շատ այլ իրավական ակտեր դեռ չկան, բժիշկները չեն հասկանում, ինչ նորմերով առաջնորդվել, «Արմեդ» համակարգը անընդհատ խափանվում է, իսկ դիմելիությունը  նոր ներդրված ապահովագրության շրջանակում ավելացել է, հերթեր են գոյացել։ Պոլիկլինիկայի բժիշկը մեկ օրում ստիպված է ընդունել 40-50 … Read more

Լոռիում «թnւնավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են հիվանդանոց

3 Հունվար, 2026 10:54 Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Հայտնում է Shamshyan.com-ը։ Հիվանդանոց … Read more