Նյու Յորքում արձանագրվել է «Բուրբոն» վիրուսով վարակման առաջին դեպքը

02 Օգոստոսի 2026, 15:20

Նյու Յորքում հայտնաբերվել է «Բուրբոն» վիրուսով վարակման առաջին դեպքը, որի դեմ պատվաստանյութ և հատուկ բուժում չկա, հայտնում է Fox News-ը։ Վիրուսը փոխանցվում է Amblyomma americanum տեսակի տզի (lonestar tick) միջոցով և, կանխատեսումների համաձայն, առաջիկա տարիներին կարող է ավելի լայն տարածում գտնել։

Ախտանիշները ներառում են բարձր ջերմություն, հոգնածություն, ցան, գլխացավ, մարմնի ցավեր և փսխում։ Վարակման առաջին դեպքն արձանագրվել էր 2014 թվականին Կանզասում․ պացիենտը մահացել էր։ Այդ ժամանակվանից ի վեր վիրուսը կապվել է առնվազն մի քանի մահվան դեպքերի հետ։

Leave a Comment