Բարձրաստիճան ոստիկանները Մայր աթոռի մուտքը փակել ու հրահանգներ են տալիս ենթականերին․ NEWS.am

Այս պահին ոստիկանական մեծ ուժեր են կենտրոնացել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի մուտքի մոտ, այդ թվում բարձրաստիճան ոստիկաններ։ Նրանք փակել են Մայր Աթոռի մուտքը և հրահանգներ են տալիս ոստիկանության ծառայողներին։ NEWS.am–ի հարցին, թե ինչու են այսքան մեծ թվով հավաքվել, փոխոստիկանապետ Կարեն Հակոբյանը միայն արձագանքեց. «Առանց մեկնաբանության, թողեք մեր ծառայությունն իրականացնենք»։