Խոշոր ավտովթար Կոտայքում․ 2 անչափահաս տեղափոխվել է հիվանդանոց • Tribune.am

Այսօր՝ օգոստոսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 10։30-ի սահմաններում Երևան-Եղվարդ ավտոճանապարհին, Եղվարդի կամրջի մոտ բախվել են Կոտայքի մարզի բնակիչ 24-ամյա Արտյոմ Ս․-ի վարած «Mercedes» մակնիշի և Շիրակի մարզի բնակիչ 75-ամյա Լավրենտ Հ․-ի վարած «ԳԱԶ 2410» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։ Shamshyan.com-ի տեղեկություններով, վթարի հետևանքով 2 անչափահասներ … Read more

Պատահար Խնձորեսկում. զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից

Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից․ փրկարարների օպերատիվ արձագանքը կանխել է հնարավոր ծանր հետևանքները։ Ըստ տեղեկությունների՝ տուժածներ չկան։

Ավտովթար՝ Երևանում․ 4 վիրավորներից 3-ը անչափահասներ են

Այսօր՝ օգոստոսի 9-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։00-ի սահմաններում «Հյուսիս-Հարավ» ավտոճանապարհին, դեպի Սիլիկյան թաղամաս տանող խաչմերուկի մոտ բախվել են Ռուսաստանի Դաշնության քաղաքացի 38-ամյա Հակոբ Գ․-ի վարած «Mercedes GLS» մակնիշի և Երևանի բնակիչ 46-ամյա Գրիգոր Կ․-ի վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է բաժանարար գոտու բետոնե արգելապատնեշներին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ … Read more

Ողբերգական ՃՏՊ Արարատի մարզում․ այրված ավտոմեքենայում հայտնաբերվել է 3 դի

Հուլիսի 26-ին՝ ժամը 19։56-ին, Արարատի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան բնակավայրում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհին՝ Եղեգնավան-Այգավան բնակավայրերը կապող կամրջին, բախվել են «Toyota», «VAZ» և «Volkswagen» մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Volkswagen» … Read more

Ավտովթար՝ Մյասնիկյան պողոտայում․ վարորդը հոգեկան առողջության կենտրոն է տեղափոխվել

Երեկ՝ հուլիսի 20-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։30-ի սահմաններում Մյասնիկյան պողոտայում Գեղարքունիքի մարզի բնակիչ 36-ամյա Տիգրան Մ․-ի իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով բախվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված, թիվ 5 երթուղին սպասարկող «MAN» մակնիշի ավտոբուսին, ապա երկաթե էլեկտրասյանը։ Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Տիգրան Մ․-ն … Read more

Ծովասարում մեքենաներ են բախվել․ տուժածներ կան

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով վարորդներից Արամ Մ․-ն և Կորյուն Ս․-ի 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։ … Read more

Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել … Read more

Ավտովթար՝ Սյունիքի մարզում․ 6 վիրավորներից երկուսն անչափահասներ են

Հուլիսի 12-ին ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 09։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 172 կմ հատվածում Արմավիրի մարզի բնակիչ 50-ամյա Խաչիկ Կ․-ն իր վարած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ՝ Արմավիրի մարզի բնակիչ 43-ամյա Գայանե Վ․-ն, … Read more

Արմավիրի մարզում բախվել են երթուղային ավտոբուսն ու բեռնատարը․ տուժածներ չկան

Այսօր՝ հուլիսի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 20 կմ հատվածում բախվել են Արմավիր-Երևան երթուղին սպասարկող ավտոբուսն ու «SHACMAN» մակնիշի բեռնատարը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի պարեկները՝ … Read more

Խոշոր ավտովթար՝ Արարատի մարզում. տուժածների մեջ անչափահաս կա

Այսօր՝ հուլիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաննեում Երևան-Երասխ ավտոճանապարհի 18 կմ հատվածում բախվել են «Ford Tranist», «Honda» և «Hyunadi Sonata» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը բախվել է երկաթե արգելապատնեշներին, հաղորդում է Shamshyan.com–ը։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից մեկը անչափահաս է մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Վիրավորներին առաջինը օգնության … Read more