Վարորդի ինքնազգացողությունը վատացել է, ինչն էլ դարձել է մահվան պատճառ. Շամշյան

Այսօր՝ հուլիսի 15-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 14:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Նորաշեն թաղամասի 14/61 հասցեում վթարված ավտոմեքենա կա, որի մեջ՝ դի։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,  դեպքի վայր ժամանած Երևանի 103 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է վարորդի մահը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վարորդը «BMW»-ն վարելիս ունեցել է ինքնազգացողության վատացում, ինչից հետո ավտոմեքենայով բախվել է բնակչի քարե շինությանը։

Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել  է ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։ Քննչական բաժինը պարզում է ավտոմեքենայի սեփականատիրոջ և մահացած վարորդի ինքնությունը։

Leave a Comment