Ծովասարում մեքենաներ են բախվել․ տուժածներ կան

Այսօր՝ հուլիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ըստ shamshyan.com-ի՝ ժամը 13:40-ի սահմաններում Ծովասար բնակավայրի կենտրոնական փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 23-ամյա Կորյուն Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և 54-ամյա Արամ Մ․-ի վարած «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով վարորդներից Արամ Մ․-ն և Կորյուն Ս․-ի 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են ավտոմեքենաների սեփականատերերի և վիրավոր ուղևորի ինքնությունը։

Leave a Comment