Ի՞նչ կարեւորություն ունի իրավաբանական աուդիտը բիզնեսում

Իրավագիտակից քաղաքացի Բիզնեսի անբաժանելի մասն են կազմում պայմանագրերը, պարտավորությունները, ներքին կանոնակարգերը եւ պետական մարմինների հետ հարաբերությունները։ Այս գործընթացներից յուրաքանչյուրում սխալը վերածվում է ռիսկի՝ տուգանքի, գործընկերոջ հետ վեճի կամ գործունեության սահմանափակման։ Իրավաբանական աուդիտը թույլ է տալիս բացահայտել թույլ կողմերը եւ գնահատել, թե որքանով է ընկերության գործունեությունը համապատասխանում օրենսդրությանը։ Որոշ երկրներում իրավաբանական աուդիտն անվանում են «Due diligence», … Read more

Ինչի՞ն ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագիր կնքելիս

«Իրավագիտակից քաղաքացի» Աշխատանքային պայմանագիրը աշխատողի և գործատուի միջև աշխատանքային հարաբերությունները կարգավորող հիմնական իրավական փաստաթուղթն է։ Միայն բանավոր պայմանավորվածությունները հաճախ բավարար չեն աշխատողի իրավունքները պաշտպանելու համար։ Պայմանագիրը ստորագրելուց առաջ անհրաժեշտ է ուշադիր ծանոթանալ դրա յուրաքանչյուր կետին։ Ստորև ներկայացնում ենք որոշ հիմնական կետեր, որոնց պետք է ուշադրություն դարձնել աշխատանքային պայմանագիր կնքելիս. Պայմանագրի տեսակը և ժամկետը:Հայաստանյան պրակտիկայում սովորաբար … Read more

Ի՞նչ պետք է իմանալ թվային աշխատանքային պայմանագրի մասին

Իրավագիտակից քաղաքացի Սկսած 2025 թվականի հուլիսի 1-ից, աշխատանքային պայմանագրերի կնքումը կարող է իրականացվել առցանց՝ կամավոր հիմունքներով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից թվային համակարգի կիրառումն արդեն պարտադիր կդառնա ՀՀ կառավարության կողմից ներդրված աշխատանքային պայմանագրերի թվային հարթակի միջոցով, եւ թղթային տարբերակով կնքվող պայմանագրերն այլեւս իրավական ուժ չեն ունենալու։ Ի դեպ, նախկինում կնքված թղթային աշխատանքային պայմանագրերը 2026 թվականի … Read more

Ինչո՞ւ է կարեւոր պայմանագրի իրավական փորձաքննությունը

Իրավագիտակից քաղաքացի Անշարժ կամ շարժական գույք գնելու, վաճառելու, վարձակալելու, ապրանքներ մատակարարելու, աշխատանքի ընդունվելու կամ այլ դեպքերում անհրաժեշտ է լինում փորձաքննության ենթարկել պայմանագիրը: Իսկ ի՞նչ ենք հասկանում պայմանագրի փորձաքննություն ասելով: Իրավական փորձաքննությունը գործընկերների կողմից կնքվող պայմանագրերի մանրակրկիտ վերլուծությունն է՝ իրավական ռիսկերը բացահայտելու եւ վերացնելու նպատակով: Այս գործընթացը երաշխավորում է, որ պայմանագրի բոլոր պայմանները համապատասխանում են գործող … Read more

Որո՞նք են սկսնակ բիզնեսների հիմնական իրավական սխալները

Բիզնես սկսելուց առաջ հաճախ ձեռնարկատերերը կենտրոնանում են արտադրանքի կամ ծառայության, մարքեթինգի, վաճառքի եւ ֆինանսների վրա՝ անտեսելով կամ թերագնահատելով իրավական կողմերը, ինչը կարող է հետագայում թանկ արժենալ: Ստորեւ ձեր ուշադրությանն ենք ներկայացնում սկսնակ բիզնեսների ամենատարածված իրավական սխալները. Կազմակերպաիրավական ձեւի բացակայություն կամ սխալ ընտրություն Շատ դեպքերում բիզնես սկսում են առանց օրինական գրանցման կամ ընտրում են սխալ կազմակերպաիրավական … Read more

Որո՞նք են մատակարարման պայմանագրի իրավական ռիսկերը

Մատակարարման պայմանագիրը առանցքային կարեւորություն ունի բիզնեսում, քանի որ այն հանդիսանում է ընկերության գործունեության հիմնական իրավական եւ տնտեսական հենասյուներից մեկը։ Մատակարարման պայմանագրի իրավական ռիսկերն այն հնարավոր իրավական անբարենպաստ հետեւանքներն են, որոնք կարող են առաջանալ մատակարարի եւ գնորդի մոտ պայմանագիր կնքելու, կատարելու կամ լուծելու ընթացքում: Իր կարեւորության հետ մեկտեղ մատակարարման պայմանագիր կնքելիս հաճախ հանդիպում են իրավական ռիսկերի, … Read more

Ինչպե՞ս ճիշտ կազմել նախապահանջը

Իրավագիտակից քաղաքացի Նախապահանջը կամ նույն ինքը՝ պրետենզիան այն փաստաթուղթն է, որով մյուս կողմին տեղեկացվում է իր պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու մասին, ինչպես նաեւ ներկայացնում է խախտումը վերացնելու կամ օրենքով, կամ պայմանագրով սահմանված այլ պահանջներ։ Նախապահանջը կարող է լինել վեճի խաղաղ լուծմանն ուղղված քայլ կամ դիմողին (ապագա հայցվորին) դատական գործողությունների նախապատրաստելու առաջին քայլը, եթե … Read more

Որո՞նք են իրավաբանական աութսորսինգի հիմնական առավելությունները

Խորագիր`«Իրավագիտակից քաղաքացի» Բիզնես գործունեության ընթացքում հաճախ հարց է առաջանում, թե ինչպե՞ս անել, որպեսզի ընկերության փաստաթղթերը պատրաստված լինեն պատշաճ ու գրագետ մակարդակով. աշխատանքի ընդունել բարձր վարձատրությամբ իրավաբանի, թե՞ դիմել իրավաբանական ծառայություն մատուցող վստահելի եւ ոլորտում հմտացած ընկերության: Հարցին պատասխանենք՝ անդրադառնալով իրավաբանական աութսորսինգի կամ նույն ինքը՝ իրավաբանական սպասարկման դրական ու բացասական կողմերին: Հիմնականում որպես բացասական կողմ նշում … Read more

Ո՞րն է իրավաբանական աութսորսինգի էությունը

Հաջողակ բիզնեսը հնարավոր չէ պատկերացնել առանց իրավաբանական աջակցության, հետեւաբար՝ իրավաբանները միշտ պահանջված են բիզնես գործունեության ամբողջ ընթացքում: Իրավաբանական աութսորսինգը կամ արտապատվիրումը կարելի է ներկայացնել որպես ընկերության իրավաբանական աջակցության պատվիրում տվյալ ոլորտում մասնագիտացած կազմակերպությանը, ինչի շնորհիվ հաստիքային իրավաբան ունենալու կարիք չի առաջանում: Նման մոտեցումը նպատակ ունի նվազեցնել առանձին իրավաբանական ծառայությունների համար կատարվող ծախսերը, բարձրացնել իրավական անվտանգությունն … Read more

Որո՞նք են աշխատանքային եւ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագրերի տարբերությունները

Խորագիր՝ Իրավագիտակից քաղաքացի Աշխատանքային իրավահարաբերությունների հաստատման պարագայում հաճախ առաջանում է հետեւյալ հարցը՝ գործատուն աշխատողի հետ կնքի աշխատանքային պայմանագիր, թե՞ ծառայությունների վճարովի մատուցման պայմանագիր: Այժմ ձեր ուշադրությանը կներկայացնեմ նշված պայմանագրերի հիմնական տարբերությունները, ինչն էլ թույլ կտա դրանց հետեւելով խուսափել հնարավոր ռիսկերից: Մինչ այդ նշեմ, որ նշված իրավահարաբերությունները կարգավորվում են տարբեր օրենսգրքերով՝ համապատասխանաբար աշխատանքային եւ քաղաքացիական: Առաջին … Read more