Վարդան Ղուկասյանի փեսան ավագանու նիստ է վարում. Գյումրիում իշխանափոխություն կատարել կարծես չի ստացվում

Այս պահին ընթանում է Գյումրու ավագանու արտահերթ նիստը. ՔՊ-ականները, որոնք նախորդ նիստին չէին մասնակցում, ևս ներկա են։ Այս անգամ, ի տարբերություն նախորդ նիստի, քվորում ապահովվեց: Նախորդ նիստը չէր կայացել նաև ընդդիմադիր ավագանու անդամ Նարեկ Միրզոյանի ներկա չգտնվելու պատճառով։ Ընդդիմադիր ուժերի 19 անդամներից 18-ը ներկա են։ Հիշեցնենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը, որը ևս ավագանու անդամ է … Read more

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պահանջել է սահմանափակել Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող փոխքաղաքապետի պարտականությունները

Հոկտեմբեր 31,2025 18:08 Հիմք ընդունելով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջը, հայտնում ենք, որ Գյումրիի քաղաքապետարանում ստացվել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի թիվ 01-2025-Ա/Ս եզրակացությունը՝ Գյումրիի քաղաքապետի պարտականությունները կատարող՝ Ավետիս Առաքելյանի կողմից այլ սահմանափակումների առկայության վերաբերյալ։ Նշված եզրակացության ուսումնասիրության արդյունքում պարզաբանում ենք, որ Ավետիս Առաքելյանը 2025 թվականի … Read more

Գյումրու քաղաքապետի պարտականությունները կկատարի Վարդան Ղուկասյանի փոխքաղաքապետ փեսան

Վարդան Ղուկասյանի կալանավորումից հետո Գյումրին ժամանակավորապես կկառավարի քաղաքապետի առաջին տեղակալը՝ Ավետիս Առաքելյանը, որը Վարդան Ղուկասյանի դստեր ամուսինն է։ «Օրենքով սահմանված կարգով քաղաքապետին փոխարինում է առաջին տեղակալը։ Այս դեպքում Ավետիս Առաքելյանն է։ Առավոտից քաղաքապետարանը բնականոն աշխատանքի մեջ է, բոլորն իրենց տեղերում են։ Աշխատանքը լինելու է առավել համակարգված, այն բոլոր խոսակցությունները, թե գործադուլ է և այլն, և … Read more

Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը

Գյումրու համայնքապետի պարտականությունները կկատարի փոխքաղաքապետը՝ Վարդան Ղուկասյանի փեսան՝ Ավետիս Առաքելյանը: Այս մասին հայտնել է համայնքապետի խորհրդական Լիլիթ Աղեկյանը։ Նա նաև հայտնել է , որ գործադուլ չկա, բոլորը նորմալ եկել են աշխատանքի իրենց սովորական ժամին։ Հիշեցնենք, որ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը երկու ամսով կալանավորվել է։ Ըստ ՔԿ հաղորդագրության ՝ Վարդան Ղուկասյանը և ևս 7 հոգի, այդ թվում՝ … Read more

Գյումրու քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում 

Գյումրու քաղաքապետարանը անժամկետ գործադուլ է հայտարարում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց Գյումրու փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը՝ նշելով նաև, որ այս պահին շարժվում են դեպի Երևան։ «Մի ձայնագրություն էլ Բագրատ սրբազանի համար բերեցին։ Հետո տեսա՞ք ինչ եղավ։ Արհեստական ինչ ուզում, սարքում են»,- ասաց նա Մանրամասն՝ տեսանյութում։