Ավանում ընտրակաշառքի գործով 5 անձ է ձերբակալվել • Tribune.am

Խուզարկություններն իրականացվում են ընտրակաշառք տալու, ստանալու դեպքերի առթիվ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում, այս մասին 24News-ին հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Ձերբակալվել է հինգ անձ։ Հիշեցնենք, որ այսօր Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկություններ են կատարել Ավանում՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության գրասենյակներում։